«Ռազբորկա» իշխանական ձեւով, մի կաթիլ մեղրի պատմություն

Ազգային ժողովում բառի բուն իմաստով երեկ աղջկա բազառ էր: Իմ Քայլի պատգամավորները <<ատչոտ>> էին պահանջում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից իր մի արտահայտության համար: Մեկ օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Մարուքյանն անդրադարձել էր Վրաստանում ստեղծված իրավիճակին ու կառավարությանն առաջարկել էր ավելացնել Գյումրիից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ չվերթների քանակը։
«Կոչ եմ անում Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ շատ գեղեցիկ աղջկան և մեր փայլուն աշխատող կառավարությանը, որ այս օրերի ընթացքում շատ արագ միջոցներ ձեռնարկեն և այս խնդիրը կարգավորեն։ Մենք ուղղակի այս հնարավորությունը չպետք է բաց թողենք»,- նշել էր Մարուքյանը։Մարուքյանի խոսքերում դժվար է վիրավորական որեւէ արտահայտություն գտնել,ինչ է ասել որ, ճիշտ հակառակը՝ հաճոյախոսություն է շռայլել, բայց իմքայլականներ այնպես էին խոցվել, որ դժվար էր նրանց դեմն առնել: Նախ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը, անդրադառնալով Մարուքյանի՝ «գեղեցիկ աղջիկ» արտահայտությանը, հիշեցրեց, որ Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի մասին ու հորդորեց «բակի բեսեդկայում պպզած ռեպլիկներ չթողնի»։
«Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և իրեն դրսևորել «կլասիկ», այլ ոչ «ռաբիս» պատգամավորի պես>>: Նույն խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հաջորդ հարձակվողն էր. «Ես կարծում եմ, որ ԱԺ-ի պատգամավորները պետք է պատգամավորին հարիր վարքագիծ դրսևորեն հատկապես հանրային ելույթներում և հանրային վայրերում: Եվ ուզում եմ տեղեկացնել, որ ոչ քաղաքական, անհիմն, գռեհիկ ձևակերպումներն ԱԺ-ում կստանան արժանի պատասխան»,- ասաց նա:
ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը փորձեց հասկացնել,որ ընդամենը կառուցողական առաջարկ է արվել և ասվել.
«Հիմա փոխանակ կենտրոնանաք առաջարկի վրա, կենտրոնացել եք արտահայտության վրա։ Նախ` չեմ հասականում, թե ինչու եք մտահոգվել «փայլուն կառավարություն» արտահայտությունից, որովհետև դա ձեր արտահայտությունն է, և պարոն Մարուքյանն ասել է փայլուն, միգուցե, ձեր կառավարությունն այդքան էլ փայլուն չի, որ այդ բառը ձեզ անհանգստացրել է այդպես։ Հետո չեմ հասկանում, թե ինչու եք մտահոգվել «սիրուն աղջիկ» արտահայտությունից, որը ընդամենը կոմպլիմենտ էր, և եկեք օբյեկտիվ լինենք, և հասկանաք, որ մինչև այժմ այդ սիրուն աղջիկը որևէ գործ, արդյունք չի տվել և սա կոչ էր, որ դուք ակտիվացնեք փայլուն կառավարությանը և սիրուն աղջկան, որպեսզի աշխատեն և Գյումրիի օդանավակայանն ակտիվացնենք։ Ի վերջո, եթե ձեր անգործությունը պետք է արդարացնեք այսպես և տրանզիտային օդանավակայան դառնա Բաքուն, Անկարան, ես խոսքեր չունեմ, դուք կարող եք այստեղ ժամանակ ծախսել, բամբասկոտ տղամարդու նման արտահայտություններ անելու վրա, որից, իհարկե, կշահեն Բաքուն և Անկարան։ Շարունակեք այդ գործելաոճը, և կենտրոնացեք ոճաբանությունների վրա և ոչ առաջարկի և այդպես էլ անգործությամբ զբաղվեք»,-ասաց Սամսոնյանը։ «Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ իրեն չզրկեց Մարուքյանին դաստիարակելու հնարավորությունից. «Ձեզ ո՞նց է թվում, մեր քաղաքացիները չե՞ն տարբերում մի իրավիճակ, որ մենք ասում ենք՝ մեզ քննադատեք, բայց արեք կոռեկտ, կա՞ տարբերություն սրանց մեջ, թե՞ չկա»։ Նա հարցադրում արեց, թե ինչու է ԼՀԿ-ն ենթադրում, որ ինքը կարող է խոսել քաղավիացիայի պետի մասին, բայց իրենց մասին չեն կարող։ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը տեղից հակադարձեց, թե ինչո՞ւ են «նեղվում սովորական կոմպլիմենտից»։ «Դե եթե նեղվելու չի, մենք էլ այսուհետ կասենք՝ փայլուն ընդդիմություն և սիրուն աղջիկ տիկին Սամսոնյան, խնդրում եմ դրանից չնեղվեք»,-ասաց նա։ Մի խոսքով՝ իսկական մի կաթիլ մեղր, եւ այս բազառին խառնվեցի եւս մի քանի պատգամավոր: Աժ-ում ապահովեցին ֆոն, սակայն չտրվեց հարցի բուն պատասխանը: Թե ով է իրականում Քաղավիացիայի պետ, սիրուն աղջիկ Տաթեւիկ Ռեւազյանը, մամուլը բազմիսց է անդրադարձել: Պետական պաշտոնյան նույնիսկ հայերեն էլ լավ չգիտի, կիլոմետրերով հեռու է ոլորտից եւ պետության հաշվին շրջագայում է տարբեր երկրներ: Պատահական չէ, որ փայտը վերցնելիս, գող կենդանին իմանում է իր անելիքը: Իսկ իրականում այս քննարկումը անչափ խորհրդանշական էր, քանի որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բոլոր հարցերում է հիմնված տեսարանների վրա, որոնցով փորձ է անում հանրային ուշադրությունը շեղել բուն խնդրներից: Իհարկե, սա որոշակի ժամաակ աշխատող տեխնոլոգիա է, բայց ներկայումս քաղաքական այս տեխնոլոգիան այլեւս արդյունավետ չէ եւ մարդիկ քայլ են ուզում տեսնել:

Անի Սահակյան

դիտվել է 1574 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am