Hayeli.am-ին դատի են տվել

1in.am կայքի մեկնաբան, լրագրող Նվեր Մնացականյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի <<Հայելի ակումբ>>-ին` ի դեմս hayeli.am կայքի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, լրատվության միջոցով դատարանի վճիռը հրապարակման պարտավորեցնելու պահանջով:

Առիթը` 14.04.2019թ. Hayeli.am կայքում << Այ Նվեր, չե՞ս ամաչում. քեզ ով էլ վճարի, իրան ես ծառայելու. Գառնիկ Իսագուլյան>> վերնագրով տեսանյութն է, որտեղ Գառնիկ Իսագուլյանն իր գնահատականներն է հնչեցրել Հայաստանում տեղի ունեցող մի շարք գործընթացների վերաբերյալ, այդ թվում նաև Նվեր Մնացականյանի գործունեության վերաբերյալ: Ընդ որում, այս տեսակետն Իսագուլյանն արտահայտել է <<Հայելի ակումբ>>-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ hayeli.am կայքը հրապարակել է իր հյուրի կարծիքը: Դատական հայցում հիշատակվել է նաև <<Կապույտ մազերով աղջիկը մեր դրոշը համարում է լաթի կտոր>>, որտեղ ևս հրապարկված է մի հատված նույն ասուլիսից:

Ինչպես նշվում է Նվեր Մնացականյանի փաստաբան Աշոտ Նուրիջանյանի ներկայացրած հայցում, տեսանյութերում արտահայտված մտքերը արատավորում են Նվեր Մնացականյանի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը: Դրանք համարվում են վիրավորանք: Որպես հիմնական պահանջ` Նվեր Մնացականյանը պահանջում է, որ Գառնիկ Իսագուլյանն իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրի, իսկ Hayeli.am կայքը հրապարակի դատավաճիռը: Ընդ որում, ըստ հայցի, դատարանը պետք է սահմանի ներողություն խնդրելու ձևը, սահմանի հրապարակման եղանակը և ծավալը:
Մեր կողմից ավելացնենք, որ առանց դատարանի վճռի էլ պատրաստ ենք հրապարակել պարոն Իսագուլյանի պարզաբանումն ու կարծիքը` Նվեր Մնացականյանին ներողություն խնդրելու վերաբերյալ, եթե նա նման ցանկություն ունենա: Ավելին` պատրաստ ենք հրապարակել նաև Նվեր Մնացականյանի գնահատականներն ու դիտարկումները Գառնիկ Իսագուլյանի` իր հասցեին հնչեցրած գնահատականներին ի պատասխան: Մեր խնդիրը եղել և մնում է նույնը` հանդես գալ ազատ խոսքի ամբիոն` քաղաքական, հասարակական և սոցիալական տարբեր բևեռներ ներկայացնող ուժերի, շերտերի և անհատների համար: Մեր կայքում և մամուլի ակումբում հնեչցված կարծիքները կարող են առանձիւն մարդկանց դուր չգալ, ավելին` մեր հյուրերի կարծիքները կարող են նաև չհամընկնել խմբագրության տեսակետներին: Մենք լիահույս ենք, որ մեր գործընկերները, մասնավորապես նաև Նվեր Մնացականյանը, ում, համարում ենք ոլորտի պրոֆեսիոնալ, երբեմն ունենում է հյուրեր,որոնք արտահայտում են կարծիքներ, որոնք գուցե որոշ մարդկանց դուր չեն գալիս: Ազատ խոսքի արտահայտում ասելով` մենք հենց դա էլ հասկանում ենք, հակառակ պարագայում ինչ արժեք կունենային բազմակարծությունն ու բանավեճն ընդհանրապես:

Ի դեպ,եթե նայենք  այն լրատվամիջոցը և Նվեր Մնացականյանի ամենօրյա հաղորդումները,ապա ամեն օր կարելի է նրան դատի տալ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 11163 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am