Մեզ միայն Պուտինի հետ նոր ճգնաժամն էր պակասում

Վրաստանի մայրաքաղաքում օրեր շարունակ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, ցուցարարները շարունակում են պահանջել բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: Հիշեցնենք, որ հասարակության դժգոհության առիթը նախօրեին Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստն էր, որը վարում էր ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը: Գավրիլովը նստել էր Վրաստանի խորհրդարանի նախագահի համար նախատեսված տեղում, ինչը Թբիլիսիում ընկալել էին որպես վրացական պետականության նվաստացում, վրաց պատգամավորները տապալել էին նիստը, որից հետո էլ Թբիլիսիում բախումներ տեղի ունեցան ոստիկանության ու ցուցարարների միջև:

Այս ամենի ֆոնին օր-օրի լարվում են ռուս-վրացական հարաբերությունները: Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ: Վրաստանում այսօր ռուսատյացության հիստերիա է, որն արհեստականորեն հրահրվում է ազգայնական էլեմենտների կողմից, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե «թռիչքների արգելքը ժամանակավոր է և կհանվի այն ժամանակ, երբ իրավիճակը Վրաստանում կարգավորվի և կվերանա այդ հակառուսական հիստերիան»: «Այդ վտանգը հիպոթետիկ չէ, այլ ֆիզիկական վտանգ է, հարցրեք «Ռոսիա 24»-ի լրագրողին», - ասել է այսօր Պեսկովը:

Հունիսի 22-ին «Ռուսիա 24»-ը հայտարարել էր, թե ազգայնականները հարձակվել են իրենց նկարահանող խմբի վրա: «Պաշտոնական Մոսկվան համարում է, որ ռուս-վրացական այս նոր հակամարտության մեղավորը Արևմուտքն է: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Վրաստանի արևմտյան կուրատորները պատրաստ են աչք փակել ծայրահեղ ազգայնականների անօրինականությունների, ռուսատյացության վրա, միայն թե ցանկացած գնով խզեն Վրաստանի ժողովրդի բոլոր կապերը մեր երկրի հետ:

Իսկ ռուս պատգամավորներն ընդհանրապես առաջարկում են պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ, իսկ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նույնիսկ սպառնացել էր՝ հիշեցնելով, թե Գրոզնիից Թբիլիսի տարածությունը ընդամենը 200 կիլոմետր է: «Ռոսպոտրեբնազորդն» հայտարարել էր, թե ուժեղացնում է Վրաստանից ռուսական շուկա եկող ալկոհոլային խմիչքի որակի նկատմամբ վերահսկողությունը: Այսինքն, պատմությունը կրկնվում է: 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո էլ ռուսական կողմն արգելեց վրացական գինիների և հանքային ջրերի ներկրումը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ին արգելեց ռուսական ավիաընկերությունների չվերթները Վրաստան, իսկ տուրիստական ընկերություններին առաջարկել մինչև հուլիսի 8-ը դուրս հանել Վրաստանի ռուսաստանցի զբոսաշրջիկներին, հետո արգելվեցին նաև վրացական ավիաընկերությունների թռիչքները Ռուսաստան: «Կոմերսանտի» տվյալներով, շուրջ 150 հազար ռուսաստանցիներ արդեն հրաժարվել են հանգստից Վրաստանում:

Սակայն այս ամենում ուշագրավ է, որ Հայաստանի իշխանավորների անհեռատես քաղաքականությունը: Իմքայլ-ական Ալեն Սիմոնյանը, որն օրեր առաջ որոշել էր Թբիլիսիում կազմակերպված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստից դուրս գալ՝ վրացիներին ու ռուսներին թողնելով «իրենց դարդին», այժմ էլ այսքանը դեռ չմարսած՝ նա փայլել է նոր ուշագրավ մտքերով:

Ահա Ալեն Սիմոնյանն ասել է. «Վրաստանը տարեկան 1 միլիոնից ավել ռուս տուրիստ է ընդունում, այնտեղ բավականին շատ տուրիստներ կային նույնիսկ հիմա: Կարող եմ նաև ասել, որ Վրաստանը միակողմյա բացել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը, այսինքն՝ վիզա չկա: Նրանք իրենց տնտեսության մի մասը կառուցել են ռուսական տուրիստների վրա և ուղղակի Գավրիլովի գալով և այնտեղ նստացնելով մի թեմա հրահրվեց: Այնպես չէ, որ իրենք չգիտեին, որ Աբխազիան կամ Օսեթիան զավթվել է իրենց ներկայությամբ»:

Ապա, նա շարունակել է. «Արհեստականորեն օրակարգ ձևավորվեց և ես չեմ կարծում, որ Վրաստանը սրանից շահեկան վիճակում դուրս կգա: Հույս պետք է ունենանք, որ այդ հարաբերությունները այնքան չեն սրվի, որ հասնի Լարսի փակմանը և էլ ավելի մեծ պատժամիջոցներին, բայց կարող եմ ասել, որ ռուս գործընկերների վիճակը իրոք բավականին ծանր էր»:

Փաստորեն, իշխող կուսակցության ներկայացուցիչը հիշեցնում է «զավթված» Աբխազիայի ու Օսեթիայի մասին: Դե ինչ, ռուս-վրացական հարաբերություններում լարումից կամաց-կամաց մոտենում ենք հայ-ռուսական սկանդալին: Այլ բան է, երբ Հայաստանում, Վրաստանում կամ այլուր Ռուսաստանին «օկուպանտ» են անվանում ընդդիմադիր գործիչներն ու քաղաքական մեկնաբանները, այլ բան, երբ դա ասում է իշխանական պատգամավորը:

Ինչպես ասում են, մեզ միայն դա էր մնացել պակաս՝ հայ-ռուսական նոր ճգնաժամ: Իսկ եթե ավելի լուրջ՝ ինչու՞ են մեր իշխանավորներն այսքան ապաշնորհ ու անհեռատես: Մեր ԱԳՆ-ին միայն ցավակցել է մնում՝ նման իշխող քաղաքական էլիտա ունենալու համար:

Ի դեպ, այսօր հայտնի դարձավ, որ «Ռոսսելխոզնադզոռն» ուժեղացրել է Ղազախստանի և Հայաստանի մի շարք ձեռնարկություններից մսի և ձկան մատակարարման վերահսկողությունը: Ինչպես նշվում է ծառայության նյութերում՝ Ղազախստանում ուժեղացված լաբորատոր վերահսկողության տակ է հայտնվել «Բեկկեր և Կ» ՍՊԸ-ի մսային արտադրանքը, քանի որ դրանում հայտնաբերվել է արտադրողի կողմից չհայտավորված հումքի ԴՆԹ: Հայաստանում վերահսկողությունն ուժեղացվել է «Սևանի Իշխան» և «Գոյտեքս» ձեռնարկությունների արտադրած ձկնամթերքի նկատմամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5855 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am