Հունիսի 21-ին, Ախալքալաքում 5-րդ հարկից ընկած 7-ամյա երեխային այսօր՝ հունիսի 24-ին կվիրահատեն: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Աստվածամայր ԲԿ վերակենդանացման բաժնի վարիչ Աննա Չոբանյանը՝ նշելով, որ երեխայի ազդրերն են վիրահատելու, քանի որ կոտրվածքներ ունի:
Նա նշեց, որ երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն գիտակից է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ախալքալաքում՝ բազմահարկ շենքերից մեկի 5-րդ հարկից 7 տարեկան երեխա է ընկել:
Երեխան տանը միայնակ է եղել։ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում երեխան համապատասխան բժշկական հետազոտություն անցելուց հետո, հունիսի 21-ի երեկոյան տեղափոխել է Երեւան՝ Սուրբ Աստվածամայր ԲԿ։
Երեխայի մոտ կա զուգակցված վնասվածքներ, կրծքավանդակի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածք, զույգ ազդրերի կոտրվածք։ Շոկային վիճակում ընդունվել է վերակենդանացման բաժանմունք:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը