Իրաքում սպանվել է ԴԱԻՇ-ի հրամանատարը
Իրաքի ՊՆ-ն հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին, որը պատասխանատու է մահապարտների և մի շարք այլ գրոհայինների նախապատրաստման համար՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ահաբեկիչ Մուհամմադ Աբդ Մանաֆ Ալ-Ռաուին մահացել է Աբու-Քամալ քաղաքի հիվանդանոցում՝ հունվարի 7-ին ՆԳՆ հետախուզական խմբի կողմից գոծողության ընթացքում ստացած վնասվածքերից։ Խումբը հաստատում է, որ զոհը պատասխաատու է եղել Բաղդադում մահապարտների նախապատրաստման համար և ղեկավարել է պայթուցիկներով լցոնված մեքենաները Բաղդադ և Էր-Ռամադի ուղարկելու համար։ Նշվում է, որ գրոհայինը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։
