Կարող ենք ամբողջ Արցախը տալ Ադրբեջանին և Ադրբեջանում մարդ չմնա.Արթուր Դանիելյան

Հարցազրույց Ադեկվադ նախառեձնության ղեկավար Արթուր Դանիելյանի հետ:/Մաս 2-րդ/

-Հայաստանում տիրում է տոտալ ժողովրդավարություն:

-Այս պահին մեր ժողովորդը ինչ ուզում անում է,այն մասին,որ Նիկոլ Փաշինյանը համարում է ժողովուրդ,ասում է`ժողովրդի դուռն է,կուզենք կջարդենք, չեմ ուզենա չեմ ջարդի,իրենց ճանապարհն է,կուզեն կփակեն,չեն ուզի չեն փակի:Կա ժողովրդի մի զանգված,որը ժողովրդին համարում է երկրի վարչապետ,հավատում ,բոլոր խնդիրների մեջ մեղադրում է ինչ-որ մութ ուժերի ,լավագույն դեպքում Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին,բայց ոչ Նիկոլ Փաշինյանին,այդ ժողովուրդը ինչ ուզում անում է,մենք այդ առումով ամենաժողվրդավար երկիրն ենք,մենք միակ երկիրն ենք ,որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին,որովհետև կառավարություն որպես այդպիսին գոյություն չունի ,կա վարչապետ,որը քաղաքական առումով իմպոտենտ է և իր թիմը,որոնք արևէ կառավարական ունակություններ չունեն:

-Նիկոլ Փաշինյանը չորս կարևոր բան առանձնացրեց`պետականություն,քաղաքացիություն,անհատականություն,ազգային ինքնություն և ասաց,որ մենք ձերբազատվելու ենք իզմերից:

-Թող ձերբազատվեն,ամեն դեպքում ինչ-որ առումով պետք է համաձանվեմ իր հետ, 21-րդ դարը,գիտատեխնիկական պրոգրեսի հետ մեկտեղ պետք է բերի քաղաքագիտական պրոգրես,որը դեռ տեղի չի ունեցել:Ես ասել եմ և կարող եմ հիմնավորել,որ դեմոկարտիան որպես այդպիսին սնանկանում է,գալիս մերիտոկարիայի կամ տեխնոկրատիայի դարաշարջանը ,որը իր հերթին նոր իզմեր էպահանջում:Դրանք միանշանակ լինելու են,նունիսկ այսօր ,երբ մեր գաղափորախոսությունը ոմանք փորձում են իզմերի մեջ տեղավորել,դժվարանում են:Մենք ոչ աջակողմիա ինչ-որ կոնսերավատիզմի ,ոչ էլ լիբերալիզմի մեջ ենք ,տնտեասկան առումով ասում ենք,որ պլանային տնտեսության էլեմենտներ պետք է լինեն ,ներմուծել,մշակութային առումով ասում ենք որոշակի պահպանողականություն է անհրաժեշտ,սա պետականամետություն է,ևս մեկ իզմ է,որը հայտնի չէ,բայց կա:Ամեն դեպքում որոշակի առումով Նիկոլ Փաշինայնը ճիշտ է,որ հին իզմերը պետք է բացառել,բայց դա ճի նշանակում,որ նոր իզմերը չկան և դա չի նշանակում,որ հանարվոր է գործել առանց իզմերի,նման բան կարող էսել մարդ,ով բացարձակ տեղեկություն չունի,թե իզմն ինչ է,եթե դու չգիտես,թե ինչ իզմեր կան,պարզ է ,որ դու չես կարող ընտրել իզմերը:Իր դեպքում դա է ճիշտ:

-ՔՊ-ն իր անդամներին ընտրեց,մեծ մասին երևի ճանաչո՞ւմ եք:

-Բոլորին,բացի Արսեն Թորոսյանից:

-Ի՞նչն է ր ուշագրավ,որ երբ ասացին,հարցում են արել,բավականին բարձր վարկանիշ ունեն Սասուն Միքայելյանը,Ալեն Սիմոնյանը,բայց մենք տեսանք՝ Սասուն Միքայելյանը,Ալեն Սիմոնյանը դուրս մնացին,՞ինչ է տեղի ունենում ներսում:Շատերը ողջունեցին ,ասելով ,որ սորոսոակնները դուրս մնացին:

-Ես համաձայն չեմ,որ դուրս նետեցին, Արսեն Թորոսյանը սորսականաության էլիտայի ներկացուցիչ է:

-Արայիկ Հարությունյանի մասին են ասում:

-Ինտելեկտուալ առումով Արսեն Թորոսյանը շատ ավելի բարձր է: Բայց նաև միակը չէ,բազմաթիվ են:Ալեն Սիմոնյանի մասով ասեմ,որ օբյեկտիվ էր,ինքը երբեք այդքան պոպուլյար չի եղել ոչ ներսում,ոչ դրսում:Սասուն Միքայելյանի մասով ասեմ,սա կառավարվող դեմոկրատայի մոդելն է,որը որդեգրել էր Նիկոլ Փաշինյանը դեռ 2018-ին,ընտրում են,բայց ընտրում են նրան ,ում Նիկոլ Փաշինյանը ուզում է:Սա սուպերլիդերությունը բացառելու մի տարբերակ է:

-Բոլորին առանձին-առանձին ասում է:

-Նախ ընտրում են ոչ բոլորը,իսկ պատվիարկների ընտության մեխանիզմ կա,եթե դու այդ մեխանիզմը ճիշտ ես մշակում ,գալիս են ճիշտ պատվիարկներ և ճիշտ ընտություն են կատարում :ՔՊ-ն այս առումով բացառություն չէ, ես կարծում եմ,որ աշխարհի կուսակցության ճնշող մեծամասնությունում դեմոկրատիան կառավարվող է և սրա մեջ իրականում խնդիր չեմ տեսնում,լավ կլիներ մենք հասկանայինք,թե ինչն էր պատճառը,որ ինքը չնախընտրեց Սասուն Միքայելյանին չտեսնել:

-Այսնինքն՝սուտ էր ,որ սորոսկանաները պատրվեցին,դուրս մնացին:

-Միակ մարդը,ով ավելացավ ,ում ես չէի ճանաչում Արսեն Թորոսյան է,ով վիպ սորոսական է:Սասուն Միքայելյանի պահով ասեմ,որ մոտ ժամանակներս մենք կհաականանք:Փաստարկներից մեկն այն է,որ 35 000 քվեով նա փաստորեն ամենաշատ քվե հավաքած մարդն է,կարող էր նույնիսկ մրցակցել Նիկոլ Փաշինյանի հետ:Ես չեմ կարծում,որ այս պահին ,եթե ընտրություն լիներ, Նիկոլ Փաշինյանը կարող էր Սասուն Միքայելյանից շատ քվե հավաքել:Հաջորդ կետն այն է,որ Սասուն Միքայելյանը իր էությամբ ավանդապաշտ,նահապետական կառուցվածքով մարդ է…

-Նիկոլ Փաշինյանն էլ է այդպիսին:

-Նրան որևէ կերպ չի կարելի համարել ավանդապաշտ:4 երեխա ունենալը չի նշանակում,որ ավանդապաշտ է:Ֆիզոլոգիական առղջության ցուցիչ է:

-Ասում են՝ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել:

-Սա իրենց հերթական ստորությունն է, իրենք փորձում են շատ նեղ ,կարճաժամկետ քաղաքական նպատակներից ելնելով կազմաքանել այն գաղափարները,որոնք երկարաժամկետ առումով շատ անհրաժեշտ են այս պետությանը:Նույնիսկ, եթե դա ճիշտ լիներ,ինչը ճիշտ չի,միանշանակ տապալված օպերացիա էր Ալիևի համար,որովհետև մոտ 800-1000 զոհ տալով գրավել ընդամենը 800 հեկտար, նույն տրամաբանությամբ կարող ենք ամբողջ Արցախը իրենց տալ և Ադրբեջանում մարդ չմնա:Երբ ասում են,որ մենք պարտվել ենք,որովհետև մարդ է զոհվել,ես կես լուրջ կես կատակ մի միտք արտահատեցի,որ չեմ հասկանում,թե ինչու ենք Ռոբերտ Քոչարյանին դատում ընդամենը մարտի 1-ի 10 զոհերի համար,այլ ոչ թե արցախյան պատերազմի 4000-5000 զոհերի համար:Նույն տրամաբանությամբ կարելի էր դատել Սերժ Սարգսյանին,Բակո Սահակյանին,Վիտալի Բալասանյանին:

-Տարբերությունը այն էր,որ այդ պատերազմի ժամանակ չեն թալանել:

-Իսկ մարտի 1 –ի ժամանակ թալանե՞լ են:Համաձայն չեմ,ցավոք մեր համաքաղաքացիների մեջ եղել են անշնորհք մարդիկ,նմանները եղել են թե արցախյան ազատամարտի,թե ապրիլյանի, ,թե նաև այսօր:

-Շատ ենք ասում,եր շոուներ են,որպեսզի տնտեսական տվյալները փակեն,բայց դրանց մասին շատ հպարտությամբ խոսեց՝3 մասում 7,7 տոկոս աճի մասին:Իսկ ապրիլին 9 տոկոս:

-Ես պետք է խոստովանեմ,որ առաջին անգամ վերջին 4-5 տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունը չեմ նայել,որովհետև հունվարին տեսա մեր մերծածախ առևտուրը 30 տոկոսով աճել է,մինչդեռ ավտոմոբիլային բեռնափախոխադրումները 80 տոկոսով կրճատվել են,ես հասկացա,որ այդ թվերին պետք չէ նայել:Երբ ես տեսնում եմ,որ արդյունաբերությունը աճում է,իսկ էլեկտրաէներգիայի սպառումը 30 տոկոսով նվազում,հասկանում եմ,որ այդ թվերը պարզապես նկարած են:Ունենք բյուջե ,բյուջեի եկամուտներ,որոնք երևէ կերպ անցած տարվանից չեն տարբերվում:Գեներացված հարկային պատավորություններ գրեթե նույն գրաֆիկով գնում են,իրենց թվերով տնտեսությունը աճում է,բայց բյուջեն ոչ մի կերպ չի աճում:Սա կարող է վկայել 2 բանի մասին՝կամ կտրուկ ավելացել է կաշառակարությունը ,ստվերային տնտեսությունը ,որը նույնպես ճիշտ է,բայց նաև մասամբ,որովհետև այդ թվերը նկարած են:

-Ձեր հետագա քայլերը, կարելի է ասել մուկն ու կատուի է վերածվել,կասեք,կբռնեն,բաց կթողնեն,կաշարունակեք այս ոճով աշխատել:

-Այս կրկեսը,իսկ սա միանաշանակ կրկես է…

-Որին դուք կամովի մասնակի՞ց եք:

-Չէի ասի կամովի,մեզ բերման են ենթարկում, հրավիրում են,ու ասում՝եթե հրավերը չընդունեք,բերման կենթարկենք :Շատ մտերմիկ,ջերմ զրույցներ ենք ունենում ոստիակնության աշխատողների հետ,բայց ոչ արդյունավետ է,որովհետև ամեն անգամ 2-3 ժամ կորցնում ենք:Սա 2-3 քայլանի կոմբինացիայի առաջին փուլն է,և մեզ ռասկրուտկա են անում որպես բանդայի,որպես խուլիգանների և հաջորդ փուլերից մեկում,երբ դեմոնիզացնեն բավարար աստիճանի ,մեզ կօգտագերծեն որպես հերթական Մանվել կամ Քոչարյան, որովհետև այս պահին Սաշիկ Սարգսյանին բռնել, ազատելը,Ռոբերտ Քոչարյանին չեն կարող,որովհետև արգելված է իրեն այսուհետ խափանման միջոց փոխելը կամ կալանավորելը,էլ էֆֆեկտ չեն տալիս,հին ընդդիմադիրները այլևս էֆֆեկտ չեն տալիս, կամ պետք է ընդդիմություն,նոր դեմք, ստեղծել նոր դեմո,հետո նոր իրեն փառքով ոչնչացնել ,ենթադրում եմ ինչ-որ ժամանակ անց կարող են մեր կողմնակիցները կամ անձամբ ես քրեական հետապնդման ենթարկվենք :

-Այսինքն՝սպասու՞մ եք:

-Նիկոլ Փաշինյանի համար դա էկզիստենցիալ հարց է,քանի դեռ կա դեմոն,որի դեմ նա պայքարում է ,ժողովրդի ինչ-որ զանգվածի կարող է պահել, բայց հենց ,որ դեմոները վերջանան ,ժողովուրդը կասի՝Նիկոլ ջան,բա դու ինչ ես պիտանի,նա պատասխան չի ունենա:

-Ի՞նչ կլինի այդ ժամանակ:

-Քայլերից մեկը ինչ-որ դեմո ստեղծելն է,մեզ անվանում են ֆաշիստական,շտումարվիկ,խուլիգանների բրիգադա,որին պետք էձերբակալեն:

-Դա առայժմ շատ նեղ շրջանակի համար է աշխատում:

-Փաստացի դուք այստեղ ինձ այդ հարցերը տալիս եք,դուք ամբողջ Հաայստանում տարածում եք այն,ինչ Նիկոլ Փաշինյանը ուզում է ,որ հայտնեք ակամայից:

Առաջին հատվածն՝այստեղ

Հրացազրույցը՝Նաիրա Բաղդասարայանի

դիտվել է 3218 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Փոխքաղաքապետ Փամբուխչյանի մեքենայի «առեղծվածը» եւ ունեցվածքը Հանրայինի ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանք անիմաստ է համարում․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Իշխանական վերնախավը վստահ է` Վեհափառը ելք չունի «Հրապարակ». Խորհրդարանականները վերստին թեկնածուի փնտրտուքի մեջ են «Հրապարակ». Ո՞վ կնշանակվի ՍԱՏՄ ղեկավար «Ժողովուրդ». Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ «Ժողովուրդ». Կոռուպցիայի գործով ձերբակալությունները Տիգրան Ավինյանի թիմից կշարունակվեն «Կյանքի Խոսքը» Վեհարանը գրոհելու համար չի տրամադրելու 1500 աղանդավոր. հայտարարություն Քաղաքացիները Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու» Կառավարությունը փաստացի փակել է արտահանումը. Խաղաղության խաչմերուկ չհասած պահի իջնող կա Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Ոսկան Սարգսյան Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում ՝ հավաքագրելով հանցակիցների. Արման Թաթոյան Քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում. Վարդան Ոսկանյան Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ Մալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսի ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները Արտակարգ դեպք՝ Երևանում Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևոր դասը և ժողովուրդը զորակցում են Վեհափառին Արցախը Ադրբեջան կոչողները չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am