Իրաքի Ռամադի քաղաքում 15 ահաբեկիչ է սպանվել
Իրաքի Ռամադի քաղաքի արևելյան մասում երկրի բանակը ոչնչացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 15 անդամի, այս մասին հայտարարել է Իրաքի բանակի գեներալ Իսմաիլ ալ-Մահալավին, գրում է iraqinews.com-ը: «Բանակի 10-րդ դիվիզիայի ուժերին հաջողվել է հրետանու օգնությամբ Ռամադիի արևելքում`Ալբու բալի և Ալբու օբեյդ թաղամասերում սպանել 15 ահաբեկչի, իսկ 8-րդ դիվիզիայի ուժերին հաջողվել է ալ-Ամերիյաթ թաղամասում կամրջի վրայից ձերբակալել որոնվող կարևոր անձնավորության»,- հայտարարության մեջ ասել է Իսմաիլ ալ-Մահալավին:
