Սաակաշվիլիի ակնարկը Հայաստանի մասին, ռուս տուրիստների հարկադիր փախուստն ու հայկական շահը

Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում՝ շարունակությունն է այն ամենի, ինչ սկզբում տեղի ունեցավ Հայաստանում, այնուհետ Ուկրաինայում, օրերս հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում: «Դուք գիտեք՝ հիմա ինչ է կատարվում Վրաստանում: Ռուսները լպիրշացել են մինչև վերջ: Նրանք բերել են օկուպանտին, որը նստել է Վրաստանի խորհրդարանում, և ռուսական դրոշը բարձրացրել»,- ասել է Սաակաշվիլին:

Նա հայտարարել է, որ այս բոլոր երկրներում հասարակությունը չի ցանկանում ապրել առանց հնարավորությունների ու հեռանկարի բացակայության, տնտեսական ճգնաժամի ու օլիգարխիկ համակարգի ներքո: «Մարդկանց աշխատունակ մի մասը լքում է այդ երկրները, և ահա, մարդիկ ամեն տեղ ոտքի են կանգնում՝ որտեղ ընտրությունների միջոցով, որտեղ էլ ընտրությունները չեն գործում, իսկ Վրաստանում ընտրությունները չեն աշխատում, նրանք օգտագործում են ցանկացած այլ պատճառ ու իրավիճակ, որպեսզի արտահայտեն իրավիճակի մասին իրենց դժգոհությունը»,- ասել է նա:

Սաակաշվիլին նաև նշել է, որ բողոքի ակցիայի մասնակիցների կողմից որևէ բռնություն չի եղել, և ոստիկանների շրջանում որևէ տուժած չկա, իսկ ցուցարարների ու ԶԼՄ ներկայացուցիչների շրջանում մի շարք տուժածներ են եղել, ինչը վկայում է այն մասին, որ ոստիկանությունն «ամբողջ գիշեր որսի է դուրս եկել»: «Սա մաքուր բռնակալական գործունեության արդյունք է, նման բան անգամ Ռուսաստանում հազվադեպ կարելի է տեսնել»,- հավելել է նա:

Իրականում, Սաակաշվիլիի հայտարարությունը Հայաստանի համար ոչ այնքան դրական տոնայնությամբ հայտարարություն է: Եթե Վրաստանում իշխանությունները դեռևս Վրաստանի ուղղությամբ ռևերանսներ անելու մեծ շանսեր չունեն, որովհետև վրաց հասարակության մոտ Ռուսաստանը լոյալ չի ընկալվում, ապա Հայաստանի իշխանությունների դեպքում պատկերն այլ է:

Փաշինյանի իշխանությունն ողջ ուժով ձգտում է դուր գալ Ռուսաստանին, սակայն դա չի ստացվում: Այնպես որ, զուգահեռներն առավել քան անտեղի են...

Իսկ ինչ դեպքեր զարգացան անցած օրերին Թբիլիսիում հայտնի թոհուբից հետո՝ ուշագրավ էր: Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն հրաժարական տվեց: Որոշումն ընդունվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ գիշերը ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցած բախումներին: Բախումների հետևանքով 240 մարդ էր վիրավորվել, այդ թվում՝ 80 ոստիկան:

Իրադարձություններից վրդովված՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսական ավիաընկերություններին արգելեց թռիչքներ կատարել դեպի Վրաստան: Արգելքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 8-ից: Պուտինի ստորագրած հրամանագրի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքում: Հրամանագրով նաև զբոսաշրջային ընկերություններին է առաջարկվում Վրաստանի ուղեգրեր չվաճառել: Ռուսաստանի կառավարությանը հանձնարարվել է ապահովել Վրաստանում ժամանակավորապես գտնվող Ռուսաստանի քաղաքացիների վերադարձը ու նրանց ուղեբեռի փոխադրումը Ռուսաստան: Հրամանագրում նշված է, որ այս քայլերն արվում են Ռուսաստանի ազգային անվտանգությունը ապահովելու նպատակով:

Այսպիսով, հունիսի 20-ին Թբիլիսիում զանգվածային բողոքի ակցիաների բռնկումը պատճառ հանդիսացավ, որպեսզի ռուս-վրացական առանց այն էլ լարված հարաբերություններն էլ ավելի լարվեն:

Տեղեկացնենք նաև, որ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել Թբիլիսիում վերջին զանգվածային ցույցերի ժամանակ լրագրողների հանդեպ կիրառված բոլոր բռնությունների փաստերը: «Դատապարտում եմ Թբիլիսիի հանրահավաքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների դեմ կատարված բռնությունների ու հարձակումների բոլոր դեպքերը, որպես լուրջ խոչընդոտ բազմակարծությանը և մամուլի ազատությանը: Լրատվամիջոցները իրավունք ունեն լուսաբանելու հանրային իրադարձությունները և իրավապահները պետք է հարգեն լրագրողների իրավունքը՝ ազատ և անվտանգ լուսաբանել իրադարձությունները»:

Հարլեմ Դեզիրը Վրաստանի իշխանություններին կոչ է արել օպերատիվ հետաքննել լրագրողների հետ կապված բոլոր միջադեպերը և մեղավորներին պատասխանատվության ենթարկել օրենքին համապատասխան: ֊ «Ես նաև կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերը կանխելու համար», - նշված է ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի հայտարարությունում: Ըստ Վրաստանի լրագրողական կազմակերպությունների տվյալների՝ Թբիլիսում տեղի ունեցած վերջին ցույցերի ժամանակ 31 լրագրող է տուժել:


Մետաքսյա Շալունց

դիտվել է 16839 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am