Հայ վիտինգ, ներդրում կապուտ. գերմանացի պատգամավորի ուշագրավ հայտարարությունը

Գերմանիայից կամ եվրոպական այլ երկրներից ներդրումներ կլինեն այն ժամանակ, երբ ներդրողները համոզված լինեն Հայաստանի դատական համակարգի թափանցիկության և անկախության մեջ։

Ծաղկաձորում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի կազմակերպած սեմինարի ժամանակ նման հայտարարություն է արել Գերմանիայի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի փորձագետ, Բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պատգամավոր Քրիստիան Ֆորնեկը։ Ֆորնեկը զուգահեռներ է անցկացրել իր երկրի հետ և ընդգծել, որ Գերմանիայում դատարանների շենքերի արգելափակմանը որևէ մեկը դրական չէր վերաբերվի. «Գերմանիայում սովորաբար դատարաններ չեն արգելափակում։ Ոչ մի գործարար չի գա մի երկիր, եթե լսի, որ խոչընդոտում են դատարանների աշխատանքը։ Գործարարը միլիոններ է կորցնում, երբ դատական նիստը հետաձգվում է։ Ներդրողները պետք է վստահություն ունենան դատական համակարգի հարցում»,– ասել է Ֆորնեկը։

Փաստորեն եվրոպացի պատգամավորը տվել է մեզ բոլորիս և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անչափ հուզող հարցի պատասխանը: Հարցը, թե ինչու արքատին ներդնողները չեն գալիս Հայաստանում աշխատելու, ունի շատ պարզ պատասխան` չեն գալիս, որորվհետև տեսնում են, որ Հայաստանում դատարաններն անկախ չեն, որ դատարանի աշխատանքը խոչընդոտվում է երկրի ղեկավարի կողմից, որովհետև դատարանի որոշումը միշտ պայմանավորված է օրենքի հետ կապ չունեցող այլ գործընթացների հետ: Կոնկրետ դատարանների շենքի շրջափակումը հենց այդպիսի օրինակ էր:
Հիշեցնենք, Արցախի նախկին և գործող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը երաշխավորություն ներկայացրին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար: Դատարանի` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մայիսի 20-ին մի քանի ժամով արգելափակվեցին դատարանների շենքերը, դատավորները չէին կարողանում մտնել դատարան, դատական բոլոր նիստերը չկայացան։ Հայաստանի օմբուդսմենը, Փաստաբանների պալատն ու Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարությամբ հանդես եկան` հորդորելով չմիջամտել դատական իշխանության աշխատանքին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի դատական համակարգը «վիրահատական միջամտության» կարիք ունի: Վիրահատական քայլերից են դատավորների վեթինգը, անցումային արդարադատության կիրառումը: Արդյոք այդ երկու գործընթացները կարող են նպաստել, որ դրսից, հատկապես Եվրոպայից Հայաստանում ներդրումներ արվեն: Գերմանացի պատգամավորն ասել է` նիխտ, քանի դեռ դատարաններն ազատ չեն, և նրանց որոշման վրա ով ասես` կարող է ազդել: Նիխտ ֆերշտե՞յն, հայ վիտինգ, ներդրում կապուտ:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4263 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am