Անսպասելի բոնուս և վտանգ Թբիլիսիից

Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցած սկանդալային իրադարձություններն ու դրանց հետևանքով բառացիորեն տապալված ռուս-վրացական հարաբերությունները հեղափոխական Հայաստանի վրա կունենան երկակի հետևանք: Հետևանքներից մեկը Հայաստանի տնտեսության համար նախանշում է դրական, մյուսը` բացասական զարգացման միտումներ:
Դրական հետևանքն այն է, որ Հայաստանը կարող է անսպասելի բոնուս ստանալ` տուրիստների հավելյալ հոսքի պատճառով: Ինչպես հայտնի է, Թբիլիսիում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ժամանակ տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել դեպի Վրաստան չվերթերը չեղյալ համարելու, ինչպես նաև Վրաստանում գտնվող ՌԴ քաղաքացիներին այդ երկրից դուրս բերելու ուղղությամբ: Հաշվի առնելով, որ տուրիստական պիկ սեզոնը նոր է սկսվել, և բազմաթիվ ռուսաստանցիներ արդեն հանգստյան ուղեգրեր են վերցրել կամ պատվիրել դեպի Վրաստան, ապա կանխատեսում, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Վրաստանի հանգիստը կփոխարինեն հենց հայաստանյան հանգստով: Այս հանգամանքին կարող է նպաստել նաև Պուտինի հրամանը, որով, ինչպես հայտնի է, ավիաընկերություններին արգելում է հուլիսի 8-ից սկսած փոխադրումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Վրաստան: ՌԴ ղեկավարը նաև կարգադրել է կառավարությանն ապահովել Վրաստանի տարածքում գտնվող ռուսաստանցիների վերադարձը: Բացի այդ` Ռուսաստանի Դաշնության նախագահը խորհուրդ է տվել տուրօպերատորներին արգելքի ժամանակահատվածում չվաճառել ուղեգրեր Ռուսաստանից Վրաստան:

Հայկական տուրիստական ոլորտի մասնագետները կանխատեսումներ ունեն, որ դեպի Վրաստան գնացող տուրիստների մի մասին կարելի է բերել Հայաստան:
Անցյալ տարվա տվյալներով՝ Վրաստան ժամանած զբոսաշրջիկների 40 տոկոսը Ռուսաստանից է եղել: Այդ 40 տոկոսի զգալի մասը հավանական է, որ Վրաստանի փոխարեն կայցելեն Հայաստան, Թուրքիա կամ Ադրբեջան: Հայաստանի հիմնական խնդիրն այն է, որ մենք չունենք ծով, և ծովային հանգստի սիրահարները ոչ մի դեպքում Սևանը չեն համաձայնվի փոխարինել ծովի հանգստով: Բայց ամեն դեպքում, հավելյալ հոսք կանխատեսվում է: Ի վերջո, եթե մեզ հաջեղվի վերոնշյալ 40 տոկոսից 10 տոկոսին բերել Հայաստան, տուրիզմի ոլորտում էական աշխուժացում կունենանք:
Մյուս կողմից, սակայն, ռուս-վրացական առճակատման պատճառով մենք կարող ենք ռեալ խնդիրներ ունենալ Լարսի անցակետում, որը Հայաստան-Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհն է: Ի դեպ, վերջին երկու օրերին Լարսում արդեն իսկ նկատվել են կուտակումներ: Կա մեկ այլ ավելի հեռահար խնդիր ևս. Վրաստանում ապրող հայերը, որոնցից ոմանք աշխատում են ՌԴ-ում, շատերն էլ ունեն ՌԴ քաղաքացիություն, կրկին բարդություններ են ունենալու: Բացի այդ` ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը ամենայն հավանականությամբ կնպաստի Վրաստանում թուրքական գործոնի ակտիվացմանը, ինչը նույնպես Վրաստանում ապրող մեր հայրենակիցների, հատկապես Ջավախքի հայերի համար հավելյալ խնդիր է` խորքային հետևանքներով:

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5333 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am