Նիկոլ Փաշինյանի վախերը, ոստիկանությունը կրակելու է

Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առիթով ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ոստիկանության զորքերը կոչված են Հայաստանի Հանրապետության ներսում բռնության որևէ դրսևորում կանխարգելելու համար: Հայաստանի Հանրապետության ներքին հարաբերությունները երկրի ներսում, ըստ Փաշինյանի, պետք է լինի բռնությունից զերծ, որտեղ տեղ չունեն բռնություններով հարցեր լուծելու որևէ մտայնություն, որևէ փորձ, որևէ քարոզչություն:
«Որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկչոտության որևէ դրսևորում կունենա կամ կամքի որևէ պակաս կունենա Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգը, քաղաքացիների իրավունքը, ինքնիշխանությունը, ՀՀ քաղաքացիների ազատությունը, ժողովրդավարությունը պաշտպանելու գործում: Մեր կամքը չի սասանվի, և մեր ձեռքը չի դողա բոլոր նրանց հետ հարաբերություններում, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունում վերածնել բռնության քարոզչությունը և բռնության գործելակերպը: Մեր ձեռքը չի դողա, մեր կամքը չի սասանվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և շեշտել, որ կառավարությունը նույն պատկերացումն ունի նաև մեր արտաքին սահմանների, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության պաշտպանության առումով:
Նիկոլ Փաշինյանի՝ բավականին բաց տեքստով արված նախազգուշացման մեջ ներքին վախ կա թերևս, որ իր ձեռքն, այո՛, չի դողալու՝ օգտագործել ոստիկանության ուժը, եթե ինչ-որ պահից սկսած իշխանությունը պահելու համար դա դառնա անհրաժեշտություն: Վերջին օրերին Ազգային Ժողովի դիմաց տեղի են ունենում ակցիաներ, Քոչարյանի դատավարության ժամանակ տարբեր խմբերի բաժանված քաղաքացիները միմյանց նկատմամբ վիրավորանքներ են հնչեցնում: Ինչ-որ պահից սկսած նրանք կարող են որակվել Հայաստանի Հանրապետությունում բռնության քարոզչություն կատարողներ և բռնություն իրագործողներ: Հետևաբար ոստիկանությունն այս դեպքում անցնելու է գործի: Այլ կերպ չի կարող լինել՝ ցանկացած իշխանություն առաջնորդվում է ինքնապաշտպանական գործողություններով՝ դա ներկայացնելով պետական անվտանգության պաշտպանություն: Նույն իրավիճակն այս օրերին ստեղծվել է հարևան Վրաստանում:
Հայաստանի հանրային կյանքում ևս այժմ մթնոլորտը գերշիկացած է, և ցանկացած պահի կարող է պայթյուն լինել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանի ներսում բռնության կանխարգելման և հակազդման միջև շատ նուրբ սահման կա, և դժվար է ասել, թե որ պահին և ով կհատի այդ նուրբ սահմանը և ժողովուրդը դուրս կգա փողոց՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նիկոլ Փաշինյանը արդեն նախապատրաստվել է այս սցենարին և ունի գործողությունների նախնական պլան: Նա չի թաքցնում, այլ ըստ էության նախազգուշացնում է, որ տալու է կրակելու հրաման, եթե իր հրաժարականի պահանջով փողոցները փակվեն կամ էլ լինեն այլ անցանկալի զարգացումներ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 4415 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am