Մոսկվան համարում է, որ Անկարան վաղ թե ուշ կհրաժարվի
Մոսկվան համարում է, որ Անկարան վաղ թե ուշ կհրաժարվի հակազդելու վտանգավոր հռետորաբանությունից և ճիշտ եզրակացությունների կհանգի Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ մասին ասված է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական Sputnik կայքի արգելափակման հետ, հայտնում է gazeta.ru-ն: «Վստահ ենք, որ Թուրքիայի ղեկավարությունը բարեկամ թուրք ժողովրդի, միջազգային հանրության ազդեցության տակ և պարզապես առողջ դատողությամբ վաղ թե ուշ կհրաժարվի հակազդման իր վտանգավոր հռետորաբանությունից և ճիշտ եզրակացությունների կհանգի մեր երկրի հետ հարաբերություններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում արգելափակվել է Sputnik տեղեկատվական կայքը, սակայն Թուրքիայի բնակիչները, միևնույն է, կարողացել են մուտք ունենալ դրան:
