ՌԴ Պետդուման վավերացրել է ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության մասին համաձայնագիրը
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել ԱՊՀ երկրների արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքներին արագ արձագանքելու համար սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբեր ձեւավորելու եւ կիրառելու մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն: Համաձայնագիրը ստորագրվել էր 2014թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում: Օրենքկին կից փաստաթղթերում նշվում է, որ համաձայնագիրը կարգավորում է սահմանապահ գերատեսչությունների մասնագետների համատեղ խմբերի ձեւավորման, կիրառման եւ գործունեության դադարեցման կարգը:
