Ռեալը եւ Բարսելոնան ցանկանում են գնել Գյոտցեի տրանսֆերը
Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված են Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի ծառայություններով,- այդ մասին տեղեկացնում է «Bild»-ը։ Բացի այդ, 23-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ցանկանում տեսնել նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»։ Ավելի վաղ Գյոտցեն հայտնել էր, որ չի բացառում ամռանն ակումբը փոխելու հնարավորությունը։
