«Չունենք ադեկվատ ԱԽ, ունենք խորհուրդ, չունենք նորմալ ղեկավար»

«ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, ամերիկյան վերաբերմունքը Հայաստանին մշտապես բարեկամական է եղել, նույնը կարող ենք ԻԻՀ-ի մասին ասել։ Ուստի Հայաստանի համար չափազանց անցանկալի է երկու բարեկամ պետությունների միջև հարաբերությունների հետագա վատթարացումը, այդ հարաբերությունների կարգավորումից կարող է իրավիճակ փոխվել տարածաշրջանում, և այդ իրավիճակը կարող է դեպի դրականը փոխվել։ Ցավոք սրտի, այսօր նման միտում չկա։ Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ն իրեն պետք է դիրքավորի՝ որպես երկու պետությունների բարեկամ, և փորձի այնպես անել, որպեսզի այս մեծ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվի, մենք պետք է հնարավորինս նեյտրալ լինենք»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ամերիկաիրանական առճակատմանը։

Խոսելով հնչող առաջարկներից, թե ստեղծված աննախադեպ իրավիճակը պետք է քննարկել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, Սուրեն Սարգսյանն ասել է, որ, իհարկե, կարող է ԱԽ-ում քննարկվել իրավիճակը, եթե ՀՀ վարչապետը նպատակահարմար գտնի։

«Ինչո՞ւ եմ ասում՝ վարչապետը, որովհետև ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոն է մեկնել և իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունի։ ԱԽ նիստում հարցի քննարկումը կարող է օգտակար լինել։ Ցավոք սրտի, այսօր մենք չունենք ադեկվատ ԱԽ, ունենք խորհուրդ, չունենք նորմալ ղեկավար, ով կհասկանար ռազմական գործից և միջազգային քաղաքական գործընթացներից, կկարողանար ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր տարածաշրջանը։ Իհարկե, նիստը հրավիրելը կարևոր է, կարծում եմ՝ ՊՆ վերլուծական կենտրոնները ևս կարող են ակտիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այս ամենը Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով»,- ասել է Ս.Սարգսյանը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 416 անգամ
Լրահոս
Հիվանդների և երեխաների վրա հшրձակումը մարդասիրական սկզբունքների ակնհայտ խախտում է․ Փեզեշքիան Ինչ իրավիճակ է Վերին Լարսում ՀՀ ոստիկանությունն այսօր կրկնում և գերազանցում է 90-ականների բացասական ցուցանիշները՝ բոլոր առումներով․ Ասլանյան Երևանից ինքնաթիռ է մեկնել է Օման Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am