Օրենքը չընդունած սկսել են վեթինգը ՍԴ-ում. ինչ տարբերակ կընտրի իշխանությունը

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանությունները, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վեթինգի նախագիծը պատրաստ է, սակայն այն չի կարող առանց փորձաքննության, միջազգային կարծիքի, ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի համաձայնության ընդունվել:

Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակությունը ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել` գտնելով, որ վեթինգի եւ անցումային արդարադատության խնդիրը շատ նուրբ է` մասնավորապես առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման մասով:


«Պատրաստի» փաստաթուղթը դեռ ոչ ոք չի տեսել, սակայն դրան հաջորդեց Լիլիթ Մակունցի հաջորդ «հետաքրքիր» բարձրաձայնումը. Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո ՍԴ-ում մեծ փոփոխությունների հիմքեր են դրվելու, ի՞նչ եք կարծում` ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին։

«Դժվար է ասել` այդ փոփոխությունների հիմքերն ինչի վրա են աղերսելու. մարդիկ անժամկետ նշանակված են ՍԴ-ում, դա կարող է նշանակել, որ Վահե Գրիգորյանին ուղարկելով ՍԴ՝ իրենք դե ֆակտո, օրենքը դեռ չընդունած, սկսում են վեթինգի պրոցես, ինչպես արդեն իսկ առկա ԲԴԽ-ի դեպքում է։

Նկատենք` իշխանության որոշ ներկայացուցիչներ կամ նրանց մերձ կանգնածներ պնդում են` Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Քոչարյանի գործը։ Թույլ տվեք ես հարցնեմ՝ ի՞նչ նկատի ունեն իրենց սկսած գործընթացով` փակելու են Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանին ասեն` գործի չգա՞ս. դա՞ է բարեփոխումների իրենց տարբերակը, թե՞ ինչ»:

Թե ի՞նչ։ «Թե՞ այլ` էքստրաօրդինար տարբերակներ, որոնք կընտրեն էքստրաօրդինար իշխանությունները, բացի շրջափակումից կարող են ընտրել քրեական գործի սպառնալիքներ կամ ՍԴ դատավորներին ինչ-որ տարբերակով տուն ուղարկեն․ այդ մարդիկ նշանակված են, որոշները` 12, որոշները` ցմահ։ Իսկ Վահե Գրիգորյանի վերջին` իրեն ՍԴ նախագահ «նշանակելը» աբսուրդ, մառազմ, ցինիզմ է` հանցակազմի հստակ բաղկացուցիչներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն ՔՊ-ում դժգոհում են, որ կուսակցության վերնախավը կտրված է իրականությունից. «Հրապարակ» Օձերն ու կարիճները՝ մերժված հայցի մեջ. «Ժողովուրդ» Ռուսաստանը սանկցիաների նոր փաթեթ է մշակում․ «Հրապարակ» Առաջադրվել են, բայց փող չունեն. «Հրապարակ» Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ» Գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ» Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am