Կերմլի 5-րդ շարասյան հակահարվածը, թավշիստների խոսուն լռությունը

Մինչ Հայաստանում քաղաքական էլիտան խառն է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանին մեխանիկորեն ՍԴ նախագահ դարձնելու սուրբ գործով, ռուսական 5-րդ շարասյունը սկսում է լայնածավալ հարձակում՝ մեր թավշյա իշխանության ուղղությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ-ում իրենց աղբյուրը վստահեցնում է՝ ՌԴ դեսպանին ԱԳՆ-ում որևէ գանգատ չի ներկայացվել. «Եղել է սովորական հանդիպում և զրույց»։ Նա այս դիտարկումն արել է մեկնաբանելով ՌԴ դեսպանի ՀՀ ԱԳՆ կատարած վերջին այցը, որի ընթացքում, ըստ ՀՀ ԱԺ խորհրդարանի ղեկավարի և ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի, հայկական կողմը դիտողություն է արել դեսպանին՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու հորդորով: Խնդիրը, ինչպես հայտնի է, ՌԴ դեսպանի ու ՀՀ երկրորդ նախագահի մինչ այդ տեղի ունեցած հանդիպման փաստով էր պայմանավորված. ՀՀ իշխանությանը դուր չէր եկել, որ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է կալանքից օրերս ազատված Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Այն, ինչ հիմա արվում է Քոչարյանի հանդեպ՝ մեր հարաբերությունների վրա բացասաբար կանդրադառնա։ Այն դժգոհությունները, որ արտաբերեց Հայաստանի ԱԺ խոսնակը մեր դեսպանի հասցեին՝ իրավական դաշտից առհասարակ դուրս է։ Ես հասկանում եմ, որ ձեր ԱԺ խոսնակը իրավաբան չէ, բայց իր պաշտոնը ենթադրում է, որ նա պետք է տարրական կանոնները պահպանի,- այս առնչությամբ ասել է Կոլերովը և հավելել,- Երբ նա մեր դեսպանի հետ կապված դժգոհություններ է ներկայացնում, որ նա Քոչարյանի հետ է հանդիպել և ասում, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցված և դրա համար չի կարելի նրան հանդիպել՝ նա շատ կոպիտ, ցուցադրաբար, անամոթաբար, սկանդալային կերպով, ես նույնիսկ կասեի՝ բարբարոսաբար խախտում է օրենքի ամենաֆունդամենտալ սկզբունքը՝ անմեղության կանխավարկածը։ Հետո ի՞նչ, որ Քոչարյանի դեմ գործ է հարուցված, վաղն էլ նրա դեմ կարող է գործ հարուցվել, և ի՞նչ։ Մինչև դատարանը մարդուն մեղավոր չճանաչի՝ նա անմեղ է։ Չգիտե՞ք այդ սկզբունքը՝ կոչվում է անմեղության կանխավարկած։ Ձեր մոտ, ինչպես նաև մյուս բոլոր նորմալ երկրներում, դա ամրագրված է Սահմանադրության մեջ։ Հիմա ստացվում է ի՞նչ՝ ԱԺ խոսնակը խախտում է անմեղության կանխավարկա՞ծը, դա սկանդալ է, բարբարոսություն ու ամոթ»։
Հարցին, թե, այնուամենայնիվ, դեսպանի հանդիպումը Քոչարյանի հետ կարելի՞ է համարել Ռուսաստանի քաղաքական աջակցությունը նրան, Մոդեստ Կոլերովը պատասխանել է. «Առաջին հերթին դեսպանը պետք է հանդիպի բոլոր քաղաքական ուժերի հետ, դա այբուբեն է։ Երկրորդ՝ Քոչարյանին աջակցություն հայտնել է անձամբ Պուտինը, այդ պատճառով մեր դեսպանը ևս Քոչարյանին աջակցություն է հայտնում»։
Սա ոչ թե ստանդարտ քննադատություն է, ինչպիսիք նախկինում ևս շատ է արվել ռուսական 5-րդ շարասյան կողմից, այլ իսկական թուքումուր: Փաստացի քաղաքական վերլուծաբանը ՀՀ ԱԺ խոսնակին մեղադրում է ոչ կոմպետենտ լինելու և քաղաքական արկածախնդրության մեջ: Եվ սա, ըստ էության, սոսկ Ռեգնիումի գլխավոր խմբագրի անձնական կարծիքը չէ, սա ռուսական քաղաքական-փորձագիտական շրջանակների ընդհանրական մոտեցումն է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին և այդ համատեքստում նաև Երևան-Մոսկվա պաշտոնական հարաբերություններին մասնավորապես:
Ընդ որում հայկական կողմից այս ուղղությամբ պատասխան առայժմ չկա՝ խոսուն լռություն է: Հավանաբար թավշյա պայթյունի կանխազգացում կա:
Հայկ Դավթյան

 

դիտվել է 7888 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am