Վահե Գրիգորյանին ու նրան դուխ տվողներին երևի ասել են՝ դանդաղ շտապեք

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, իր երդման ընթացքում հայտարարեց, որ ստանձնում է ոչ թե ՍԴ դատավորի, այլ ՍԴ նախագահի լիազորությունները: Ըստ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ն ունի երկու դատավոր, որոնցից մեկը ինքն է, մյուսը երկրում չէ, ուստի հենց ինքն էլ դառնում է ՍԴ նախագահի լիազորությունների կատարողը: Վահե Գրիգորյանի այս հայտարարությունն աննախադեպ էր ու չլսված ոչ միայն իրավաբանությունից հեռու շարքային ՀՀ քաղաքացու, այլ, ինչպես ցույց տվեցին մասնագետների հնչեցրած գնահատականները, նաև պրոֆեսիոնալ իրավաբանների համար:
Այն, որ ՀՀ նոր իշխանությունները հեղափոխությունից հետո խնդիր են դրել վերցնել իշխանության բոլոր ճյուղերը և հատկապես դատական համակարգն ու Սահմանադրական դատարանը, առավել քան ակնհայտ է: Բայց այն, որ կարելի էր ՍԴ դատավոր ընտրվելով միանգամից ԱԺ ամբիոնից ինքնահռչակվել ՍԴ նախագահ, աներևակայելի էր անգամ հեղափոխական իրավիճակի համար, քանզի նման նախադեպ աշխարհի որևէ երկրի դատական համակարգի պատմությունից թերևս հնարավոր չէ հիշատակել: Կարելի է տարբեր կերպ վերաբերվել ՍԴ գործող նախագահին և ՍԴ մնացած անդամներին, կարելի է ընդունել կամ չընդունել նրանց մասնագիտական գործունեությունը, կարելի է քննադատել գործող Սահմանադրությունը՝ որպես երկրի մայր օրենք, բայց այդ օրենքի տառն ու բառը սրբորեն պահելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, առավել ևս ՍԴ դատավորի սուրբ պարտականությունն է: Նախ սկսենք նրանից, որ ՍԴ որևէ դատավոր իրավասու չէ ինքնուրույն մեկնաբանել Սահմանադրության այս կամ այն նորմը, քանի որ ՍԴ-ն կոլեգիալ մարմին է, ուստի նման մեկնաբանություն անելու համար պետք է առնվազն ՍԴ նիստ հրավիրվեր: Վահե Գրիգորյանի քայլն ուղղակի ինքնիրավչություն էր, Սահմանադրության կոպիտ խախտում, ինչի մասին են վկայում տարբեր մասնագետների արած հայտարարությունները: Ի վերջո կան միջազգային նորմեր, պրակտիկա, օրենք, Վենետիկ հանձնախումբ:
Հայաստանի հեղափոխական իշխանությունները, որ առաջին պահին հանրային խրախճանք էին սկսել, մեկ օր անց սկսեցին լղոզել իրավիճակը, թե Վահե Գրիգորյանն ինքն իրեն ՍԴ նախագահ չի նշանակել, նա այլ բան է ասել:
Ինքը՝ Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանը ևս ԱԺ ամբիոնի մոտ ունեցած դուխով ելույթից հետո, այնուամենայնիվ, հանդիպումներ է ունեցել ՍԴ որոշ անդամների և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ:
«Հանդիպումներ եմ ունեցել և՛ երեկ, և՛ այսօր ՍԴ անդամների մի մասի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ: Ինձ թվում է՝ կառուցողական էին Թովմասյանի հետ հանդիպումները»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորյանը:
Պարզվում է՝ Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին արված իր հայտարարությունը Վահե Գրիգորյանն այժմ գործընկերների հետ առանձին զրույցների ընթացքում է քննարկում:
Վահե Գրիգորյանը նաև նշել է, որ ստեղծված հնարավոր ճգնաժամային իրավիճակը լուծելու իրավական ճանապարահ կա, սակայն մանրամասնել կամ այլ մեկնաբանության տալ հրաժարվել է։
Մեկնաբանելն իհարկե հեշտ չէ այն պարզ պատճառով, որ ՍԴ դատավոր Վահե Գրգորյանը միտումնավոր կամ թյուրիմացաբար խախտել է ՀՀ Սահմանադրությունը՝ միայնակ մեկնաբանելով սահմանադրական նորմը, ինչի իրավունքը, կրկնում ենք, վերապահված է ավելի քան մեկ տասնյակ անդամ ունեցող Սահմանադրական դատարանին: Հավանաբար, Վահե Գրիգորյանին և նրան դուխ տվողներին հասկացրել են, որ պետք է մի քիչ դանդաղ շտապել, որովհետև սահմանադրական նորմի խախտումը վաղեմության ժամկետ չունեցող մեղադրանք է:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2924 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am