Բոլորով են դատվելու

«Մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը», երեկ Վահե Գրիգորյանի այս հայտարարությունից հետո իշխող Իմ Քայլը խմբակցությունը անմիջապես հայտնվեց էյֆորիայի մեջ։

Հայտնի կենդանու հրճվանքով տարածում էին Վահե Գրիգորյանի ելույթը՝ երկրորդելով նրա խոսքերը ու կոչ անում ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին հեռանալ։ Ճիշտ նույն հրճվանքով, երբ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտնի կոչով շրջափակվեցին դատարանների մուտքերը։ Իմքայլականները նույնիսկ չհասկանալով, թե խոսքն ինչի մասին է, ինչպես եղավ, որ Վահե Գրիգորյանին իրենք ընտրեցին ընդամենը ՍԴ դատավոր, իսկ մեկ օր հետո նա ԱԺ ամբիոնից իրեն հռչակեց ՍԴ նախագահ։ Նրանց գուցե պետք էլ չէր հասկանալ, որովհետեւ մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր մեկ մարդու պես ընտրել Վահե Գրիգորյանին, նրանց չի հետաքրքրում միջազգային նորմեր, հակասահմանադրական,հակաիրավական գործընթացներ, Վահե Գրիգորյանը ասել էր, նրանք էլ «ուռա կոչերով» ողջունում էին ասվածը մինչեւ այն պահը, երբ անկախ փորձագիտական կարծիքներ հնչեցին, որ հայտարարություններն այդ հակաիրավական են, աբսուրդային ու իրավական անմեղսունակության մասին են խոսում։ Ինչպես դատարանների շրջափակման եւ դատական իշխանության նկատմամբ ճնշումներն ու պատգամավորների հակաօրինական կոչերն էին։

Նրանք մտավախություն չունեն, որ մի օր բոլորով են «դատվելու», բոլորն են պատասխանատվության ենթարկելու այն քայլերի համարն, որոնք անում են այսօր։ Թերեւս այս նկատառումներով է, որ մեկ օր հետո Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել նաեւ իրենց խմբակցությունում։ Հետաքրքիր է, որ եթե անսպասել էր, ինչու նրանից բացատրություն չէին պահանջում, այլ հակառակը՝ ելույթից րոպեներ հետո բոլոր պատգամավորներն իրենց ֆեյսբուքյան էջերից կախեցին ելույթի տեսագրությունը։ Լիլիթ Մակունցը այսօր փորձել է «կրուտիտներ» անել, թե Վահե Գրիգորյանը չի ասել, որ ինքը ՍԴ նախագահն է, նա հայտարարել է, որ ստանձնում է ՍԴ նախագահի պարտականություններ կատարելը: Միեւնույն ժամանակ կրկնել է Վահե Գրիգորյանի մեկնաբանությունը, որ ՍԴ-ում կա երկու դատավոր, եւ այն պարագայում, երբ մի դատավորն արձակուրդում է, ինքը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները:

Նա նաեւ հիշեցրել է, որ հարցի քննարկումը լինելու է հենց ՍԴ ներսում, եւ պետք է սպասել նրա կողմից հայտարարություններին:
Հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային արձագանքը, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Ես ունեմ համոզմունք, որ այս իրավիճակը պատահական տեղի չի ունեցել»:
Դիտարկմանը, որ դիտավորյալ այսքան ժամանակ իշխանությունը լռել է, մինչեւ Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ դատավոր, նոր բարձրաձայնեն այն մասին, որ ՍԴ-ն չի կարող ունենալ անդամներ, կարող է ունենալ միայն դատավորներ, Լիլիթ Մակունցը արձագանքել է. «Մենք տեղյակ ենք եղել իրավիճակից»:

Փաստորեն, իշխանական խմբակի ղեկավարը որքան էլ փորձել է պատգամավորներին հեռու պահել այս հակաօրինական գործողությանը մեղսակցելու պատասխանատվությունից, այդուհանդերձ խոստովանել է, որ իրենք «տեղյակ են եղել», կնշանակի, որ համատեղ էլ մշակել են Վահե Գրիգորյանի ելույթի տեքստը։ Սա նշանակում է, որ վաղը, նրանք բոլորն են կանգնելու պատասխանատվության առջեւ եւ մեկ հոգով իրավիճակ փրկել հնարավոր չի լինելու։

Անի Սահակյան

դիտվել է 6556 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am