Վաշինգտոնում արցախյան հարցի առաջարկներ են արվել

Վաշինգտոնում երեկ անցկացվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ավելի վաղ, Զոհրաբ Մնացականյանը հանդիպել էր նաև Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:

Հայաստանի արտգործնախարարը Թվիթերում գրել է՝ Ղարաբաղյան խնդրի խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության և անվտանգության օրակարգի, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շուրջ դրական և ընդարձակ քննարկում է ունեցել Բոլթոնի հետ: Նա գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ «դրական, ծավալուն և հետաքրքիր քննարկում» անցկացնելու համար: «ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միասին», գրառումն այսպես է ավարտել Մնացականյանը:
Երեկ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հանդիպել էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին:

Ադրբեջանական աղբյուրները, վկայակոչելով պաշտոնական հաղորդագրությունը, հայտնում են, որ այլ հարցերի թվում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և դրա կարգավորմանն ուղղված բանակցություններն առաջ մղելու հարցերը: Ըստ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության, Մամեդյարովն ու Բոլթոնը քննարկել են նաև երկկողմ քաղաքական օրակարգը, ինչպես նաև տնտեսական կապերն ու այդ ոլորտում նախաձեռնությունները:

Ահա Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները և ակնկալիքները՝ կապված հումանիտար և անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։

Մինսկի խումբը վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշում է, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։

«Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող և առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը և զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից և շփման գծում և միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասված է Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում։

Համանախագահները տեղեկացնում են, որ նախ առանձին, հետո էլ համատեղ հանդիպում են անցկացրել նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ։ Նրանք նաև ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին և տեղում իրավիճակին։

«Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի և հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված է հայտարարությունում։

Համանախագահների հետ իրենց զրույցների ընթացքում ԱԳ-ները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարևորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։

Ավելի վաղ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթերում» գրել էր, թե Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է։

Ուշագրավ են, սակայն Մամեդյարովի հայտարարությունները: «Համանախագահները տրամադրեցին հավելյալ առարկայական առաջարկություններ, որոնք պետք է ուսումնասիրենք: Պետք է տեսնենք, թե ինչպես ենք առաջ շարժվում այս բանակցություններում: Ցավոք, ինչպես գիտեք, առկա էր լարվածության աճ»: Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է, որ քննարկվող փաստաթղթում առկա գաղափարներն ու դրույթները չեն փոխվել: Հայկական և ադրբեջանական կողմերը անհամաձայնություններ ունեն մի շարք դրույթների ու մանրամասնությունների շուրջ: Անհրաժեշտ է քաղաքական կամք՝ առաջ շարժվելու համար: Անգամ առկա զինադադարի խախտումները, նշում է արտգործնախարարը, չպետք է խանգարեն գործընթացի առաջխաղացմանը.

«Գաղափարը նույն է: Մենք առաջ ենք շարժվում, հենվելով նույն խաղաղության ծրագրի վրա, որը սեղանին է արդեն վերջին 15 տարիներին»:

Փաստացի, պաշտոնական Բաքուն կրկին խոսում է առարկայական բանակցությունների մասին, դատելով Մամեդյարովի հայտարարություններից, միջնորդներն էլ արդեն հավելյալ առաջարկություններ են ներկայացնում:

Պաշտոնական Երևանի հայտարարություններից, իհարկե, նման տպավորություն չի ստեղծվում: Եթե հայկական կողմը թաքցնում է, ուրեմն՝ ինչ-որ բան այն չէ:

Թամար Բագրատունի

դիտվել է 1938 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am