Ալեկոծված Թբիլիսին ու մերոնց «լայվը»

Վրաստանի խորհրդարանում երեկ մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է սկանդալով: Նիստը ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով:

Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել նիստին ներկաների շրջանում, ինչպես նաև խորհրդարանի շենքում՝ հանգեցնելով բողոքի ակցիաների: Միջադեպին կոշտ է արձագանքել նաև պաշտոնական Թբիլիսին․ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, թե «ծանր էր տեսնել օկուպանտ երկրի պատգամավորին վրացական օրենսդիր մարմնի գլխավոր ամբիոնին»: Աղմկահարույց միջադեպից հետո ռուս պատգամավորը հայտարարել է, թե Վրաստանի և Ռուսաստանի միջև մարդասիրական և տնտեսական հարցերով բանակցությունները տապալման եզրին են: Թբիլիսիում անցկացված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բողոքի պատճառ դարձավ ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։

Այստեղ պլանավորված էր անցկացնել այս վեհաժողովը, որին ներկա էին նաև պատվիրակություն Ռուսաստանից, ավելին՝ վեհաժողովը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը, ըստ վրացական կողմի՝ աբխազական պատերազմի մասնակից է։

Ռուսաստանյան պատվիրակությանը Թբիլիսիում ակտիվիստները բողոքի ցույցով են դիմավորել, վանկարկելով, թե «Ռուսաստանն օկուպանտ է»: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Առավոտյան էլ խորհրդարանում վիճաբանություն է եղել այս առիթով։
Ավելի ուշ արդեն ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորներն սկսեցին բողոքել ռուսական պատվիրակության ներկայությունից։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրացական երազանքի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ևս հայտարարություններ են տարածել՝ դատապարտելով ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում: Ինչ վերաբերում է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին, վերջինս երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

Երկրի տարբեր հատվածներում բողոքի ցույցեր են անցկացվում՝ պահանջելով հենց խորհրդարանի խոսնակի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Երեկոյան արդեն ցուցարարները փորձում էին ներխուժել խորհրդարան։ Փողոց էր դուրս եկել ոստիկանությունը, մոբիլիզացվել էին հատուկջոկատայինները: Ցուցարարները պահանջում էին, որ մեկ ժամվա ընթացքում պաշտոնաթող լինեն Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան և ՊԱԾ-ի ղեկավար Վախթանգ Գոմելաուրին: Ցուցարարները նաև պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:

Թբիլիսիում ողջ գիշեր շարունակված բողոքի ակցիաներից հետո լուսադեմին ոստիկանությունը իրավիճակը վերցրեց լիակատար վերահսկողության տակ:

Թբիլիսիի իշխանությունները հունիսի 21-ին հայտարարել են, որ մոտ 70 մարդ, այդ թվում` 39 ոստիկան, վնասվածքներ են ստացել փողոցային բախումների ժամանակ։ Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար:

Ու թեև այսօր առավոտյան ոստիկանությունը իրավիճակը վերցրեց իր լիակատար վերահսկողության ներքո, ընդդիմության առաջնորդները խոստացել են վերադառնալ Թբիլիսիի փողոցներ: «Մենք նորից կհանդիպենք Ռուսթավելի պողոտայում՝ ժամը 7-ին: Մենք մարդկանց հետ պետք է համաձայնեցնենք գործողությունների պլանը», - հայտարարել է «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Այս ամենի մեջ, սակայն, այլ բան է հետաքրքիր...

Թբիլիսիում երեկ անցկացված Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որը նախագահել էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, մասնակցում էր նաև Հայաստանը` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությամբ: «Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- հայտարարել է ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, գրում է Aliq.ge-ն:

«․․․Մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մի խոսքով՝ մենք երկու քարի արանքում էինք» - ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հենց այսպես է պարզաբանել մեր պատվիրակության քայլը ֆեսյբուքյան ուղիղ տեսակապով։

Հայկական պատվիրակության այս քայլը առավել քան անընդունելի է։ Ո՛չ ռազմավարական դաշնակից ռուսների, ո՛չ եղբայրական վրացիների տեսանկյունից այն չի կարող ընկալվել։ Մերոնք առանց հաշվելու իրավիճակը նախընտրել են, այսպես ասած՝ «փախուստը», մինչդեռ կարելի էր մնալ խորհրդարանի դահլիճում ու ստանձնել միջնորդի դեր, գոնե փորձել դա անել։

Մինչդեռ ուղիղ եթեր մտնել ու հպարտանալ՝ չհաշվարկված, չկշռադատված քայլով, առավել քան անհասկանալի է։

Թամար Բագրատունի

դիտվել է 3491 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am