Ոստիկանները հայտնաբերեցին առեղծվածային «բենզավոզը», որին բախվել էր Opel-ը, ինչի արդյունքում 2 հոգի տեղում մահացել էին․ մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախուզության և համայնքային բաժանմունքների (բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի),

ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները (վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի) գլխավորությամբ, համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության (վարչության պետի և ավագ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ)

հսկայածավալ աշխատանքներ կատարեու արդյունքում օպերատիվ տվյալներ են ստացել, թե որտեղ է գտնվում երեկ՝ հունիսի 20-ին, Երևան-Երասխ ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի ժամանակ Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով բախված բեռնատար ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Ապավեն» ՍՊԸ-ի տարածքում։

Պարզվել է, որ ավտոմեքենան վարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 61-ամյա Ռաշիդ Թանհայինը, ում և նրա վարած MAK մակնիշի 50 A 301/10 համարանիշի ավտոմեքենան, որը բարձված է եղել մի քանի տոննա վառելանյութով, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են և ի պահ հանձնել «Ապավեն» ՍՊԸ-ին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ ձևի չգործեին, ապա իրանցին դիզվառելիքը Հայաստանում դատարկելուց հետո կմեկներ Իրան և այլևս հնարավոր չէր լինի նրան հայտնաբերել և գործը կդառնար առեղծվածային։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արարատի մարզի ոստիկաններն ու քննիչները ստուգումներ են կատարել Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևան քաղաքում և այդ ստուգումները, ի վերջո, իրենց դրական արդյունքն են տվել, ու շնորհիվ ոստիկանների և քննիչների համագործակցության՝ բեռնատարը հայտնաբերվեց։

Քննչական վարչությունը պարզել է նաև, որ մահացածներն են՝ ուղևորներ, Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ՝ 31-ամյա Արթուր Փեթակչյանը և Մասիս քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վահան Ենգոյանը, իսկ ավտոմեքենան վարել է Մասիսի բնակիչ՝ 29-ամյա Արսեն Կիզողյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 20-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 03։55-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում՝ Մխչյան գյուղի կամրջի հարևանությամբ, առջևի հատվածում ամբողջովին վնասված Opel մակնիշի ավտոմեքենա կա, որի մեջ 2 դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օպերատիվորեն ժամանել էին ԱԻՆ ՓԾ Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Սերգեյ Սեխլեյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ մինչ փրկարարների ժամանումը, Արտաշատի հիվանդանոցի շտապօգնության խումբը Opel մակնիշի 35 MF 772 համարանիշի ավտոմեքենայի վարորդին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էր Էրեբունի բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։,

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գոռ Մանասյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի

(ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։

Փրկարարներն ավտոմեքենայի միջից հատուկ տեխնիկայի միջոցով դուրս են բերել 31-ամյա Արթուր Փեթակչյանի և 34-ամյա Վահագն Եգորյանի դիերը։

դիտվել է 897 անգամ
Լրահոս
Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am