Ինքնակոչը․որն է լինելու իշխանության հաջորդ քայլը

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձևաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանությանը»:

ՍԴ նախագահ ինքնահռչակվելուց հետո Վահե Գրիգորյանը պարզաբանումներ չի ներկայացրել՝ ինչպես ու ինչ ճանապարհով։ Փոխարենը սահմանադրագետներն ու իրավունքի մասնագետները խիստ քննադատության ենթարկեցին նրա հայտարարությունները։ Բոլորը մի հստակ արձանագրում արեցին, որ Վահե Գրիգորյանը ոչ թե իրավական, այլ քաղաքական հայտարարություններ է արել։ Իսկ դա անսպասելի չէր, քանի որ Գրիգորյանը Լևոն Տեր–Պետրոսյանի համար տարիներ շարունակ քաղաքական փաստաբանություն է արել ու ու զբաղվել քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե իրավաբանությամբ կամ փաստաբանությամբ։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը լրատվամիջոցների հետ զրույցում Գրիգորյանի հայտարարությունները որակեց «իրավական անգրագիտություն», նախկին եւ ներկա Սահմանադրություններից որոշ տերմինների բառախաղ։ Վահե Գրիգորյանի հայտարարությունների ողջ «փաստարկն» այն է, որ խորհրդարանի կողմից Վահե Գրիգորյանը ՍԴ ընտրված երկրորդ դատավորն է, առաջինը Արման Դիլանյանն է, ՍԴ մյուս դատավորները «ՍԴ անդամներ» են, նրանք ընտրվել են, երբ դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենսդրական նոր կարգավորումներն ուժի մեջ չէին մտել, եւ օգտագործվում էր ոչ թե «դատավոր», այլ «անդամ» բառը։ «Իրավական տեսանկյունից սա Սահմանադրության այլասերված մեկնաբանությունն է։ Չկա այդպիսի ճշմարտություն ու սա վկայում է երկրում իրավական աբսուրդի ժանրի ծաղկման մասին։ Եթե անգամ այդ մարդու ասածի մեջ լիներ 0,5 տոկոս ճշմարտություն, ապա ինքը չէ, որ պետք է երդման ժամանակ մեկնաբաներ միանձնյա ու ինքնահռչակեր ինքն իրեն։ Հանցակազմերի առկայության մասին էլ չեմ խոսում»։ Այս մասին aysor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Վահե Գրիգորյանն ընտրվել է որպես ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր և ոչ թե նախագահ։ Սահմանադրական դատարանն ունի գործող նախագահ և գործող ութ դատավոր։Ցանկացած այլ մեկնաբանություն ոչ այլ ինչ է, քան իշխանության ուզուրպացիա» կարծում է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

Մեկ ուրիշ գրառմամբ էլ հումորով հեգնել Գրիգորյանի հայտարարությունները․
«Եկեք անվավեր ճանաչենք Մեծ Հայքի և Հռոմեական Կայսրության միջև մ.թ.ա. 66թ. կնքված հաշտության պայմանագիրը՝ այն հիմքով, որ դրա դրույթները ձևակերպված չեն եղել հայերեն, իսկ համաձայն Սահմանադրության՝ պարտադիր պետք է ձևակերպվեին մեսրոպատառ հայերենով (էն, որ մեսրոպատառ հայերենով չեն ձևակերպվել, ես երաշխավորված կապացուցեմ)։
Անմիջապես անվավեր ճանաչելուց հետո այդ պայմանագրով Հռոմին փոխանցված Պաղեստինն ու Փյունիկիան հռչակում ենք Հայաստանի անբաժան մաս և ազգովի գնում ենք Միջերկրական ծովը վայելելու։ Ամառ է, ի վերջո։ Շոգ է»: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ գրել է․«Լսելով Սահմանադրական Դատարանի նորընտիր անդամ, հազար ներողություն՝ դատավոր Վահե Գրիգորյանի խոսքն ու նրա, ևս մեկ անգամ ներողություն, Նիկոլ Փաշինյանի նվիրյալների «մեկնաբանությունները» դատավոր, անդամ, նախագահ բառախաղերի մասին, մտածում ես արդյոք Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդություններում» նկարագրված աշխարհներից մեկու՞մ, Ռոդարիի «Ջելսոմինոն խաբեբաների աշխարհու՞մ», թե՞ Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» ես գտնվում։
Եթե ճիշտ եմ հասկանում, այլևս իրավունք չունենք ասելու ԱԺ անդամ, այլ միայն ԱԺ պատգամավոր,ոչ թե «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ոչ թե , օրինակ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ, այլ միայն ԱԺ հանձնաժողովի պատգամավոր, ոչ թե կառավարության անդամ, այլ միայն կառավարության նախարար, ոչ թե Ակադեմիայի անդամ, այլ միայն Ակադեմիայի ակադեմիկոս և այլն։
Անկեղծ, չեմ ուզում մտնել անլուրջ բանավեճերի մեջ, բայց եթե իրոք այդպես է մտածում և համոզված մեկնաբանում Վահե Գրիգորյանը, արդյոք ազնիվ չէ՞ր լինի նրա կողմից, նախապես հայտարարեր այդ մասին և դեռևս Արմեն Դիլանյանի 2018թ․ սեպտեմբերի 13-ին ՍԴ դատավոր ընտրվելուց հետո, մեկնաբաներ Արմեն Դիլանյանի ՍԴ նոր, միակ դատավոր և միաժամանակ նրա իսկ միակ ՍԴ դատավորի վերադաս ՍԴ նախագահ, կամ ՍԴ դատավոր-նախագահ դառնալու մասին։Թե՞, «քաղաքականություն է, սըր»։ Մի խոսքով՝ երեկվանից Գրիգորյանի հայտարարությունները կոշտ քննադատության կամ հեգնանքի են արժանանում։ Իշխանությունը ցանկացած գնով ուզուրպացնում է իշխանությունը ու այդ ճանապարհին մոռանում մեծ քաղաքականության, գործընկերների հետ հարաբերվելու եւ այլնի մասին։

Հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին այս անգամ ուր են կանչելու, ինչպես հայտնի է նա երեկ հանդիպել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ, իսկ անցած շաբաթ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո մեծ աժիոտաժ բարձրացավ եւ դեսպանին կանչեցին ԱԳՆ։

Իշխանությունները կարծես չեն գիտակցում՝ որտեղ են իրենք հայտնվել ու ինչ պետք է անեն։

Անի Սահակյան

դիտվել է 1958 անգամ
Լրահոս
ՌԴ-ից Վրաստան ներմուծումը 1 մլրդ դոլարով ավելի է արտահանումից Ուկրաինան պետք է պատրաստ լինի․ Ուիթաքեր Ադրբեջանական բենզինը՝ որպես հայկական հանրաքվե Անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»․․․ չմոռանանաք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել Երբ իշխանությունը ոչ թե կրթում է, բարձրացնում, ազնվացնում, այլ՝ 8 տարի շարունակ ապականում, ավերում ու քանդում... Պարզ է` Նիկոլը նաև իր ընտրազանգվածին է կերակրում Բաքուն շարունակում է հակահայկական ծրագրերը․ «Արևմտյան Ադրբեջան» համայնքը ժողով է արել Արամ Ա. Վեհափառը 2026 թվականը կհայտարարի հոգեւոր կյանքի վերանորոգման տարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ կարգավորման շուրջ հինգ հիմնական տարաձայնությունները Պուտինի հատուկ ներկայացուցիչը բանակցություններ է վարում Ուկրաինական կարգավորման շուրջ Ինչ են քննարկելու Նեթանյահուն ու Թրամփը Օրբանը ծաղրել է Կալլասին Յուրաքանչյուրն ինքն է կայացնում իր որոշումները․ Մխիթարյանը՝ Ինձագիի մասին Մեր ապրած վատ ու ձմեռ օրերում մեր կյանքը լուսավորող պահեր կան․ Արամ Ա Վեհափառի ուղերձը Եկեղեցու դեմ մոնղոլ-թաթարական արշավանքը կատարվեց տիրադավ սրբազանների աջակից Փաշինյանի թողտվությամբ Սամվել դպիր Գրիգորյանը աղերսագիր է ուղղել Վեհափառին՝ խնդրելով կարգալույծ անել Վազգեն Միրզախանյանին Չեխիայի ներքին գործերի նախարարը կանխատեսում է ներգաղթյալների հոսք Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Իրանը կսկսի 657 կիլոմետրանոց Հերաթ-Մազարի-Շարիֆ երկաթուղու շինարարությունը․ «Իրանցի լրագրողի օրագիր» Առաջին անգամ ՀՀ քաղաքացին ՌԴ նախագահի կողմից արժանացել է «Պատվոգրի» Հրադադարից հետո Ուկրաինան չի կարողանա ինքնուրույն պահել 800,000-անոց բանակը․ Զելենսկի Լայն հասարակությանը պետք է պարզ ձևով բացատրել կապերը. Մայր Աթոռ պաշտպանելն ու ադրբեջանական բենզին մերժելը նույն շղթայի մեջ են․ Վահե Հովհաննիսյան Իրանի և Ռուսաստանի միջև սերտ համագործակցությունը արդյունավետ միջոց է Արևմուտքի անօրինական պատժամիջոցների դեմ. Արաղչի ՌԴ նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին․ ինչ է սպասվում Թուրքիայում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ընկել Գյումրիում ստերջացված շունը կծել է քաղաքացուն. ահազանգ
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am