Վահե Գրիգորյանի հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլ»-ականների համար

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը երեկ՝ խորհրդարանում երդվելիս, հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ։ «Այսօր այս երդումը տալով՝ ես դառնալու եմ ՍԴ երկրորդ դատավորը: Այո, դուք չեք սխալվում, երկրորդ դատավորը: Այս երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը հիմա երկրում չէ. ես, ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձեւաչափով, այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանությանը»:


Նրա հայտարարությունն անակնկալ է եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների համար, որոնք դահլիճում նստած լսել են նրա խոսքերը, եւ շատերը նրա հայտարարությունից հետո որոշ ժամանակ անց սկսել են սոցիալական ցանցերում գրել այդ մասին եւ Վահե Գրիգորյանին ներկայացնել որպես Սահմանադրական դատարանի նախահայր։ Բանն այն է, որ Սահմանադրական դատարանն այժմ միակ մարմինն է, որը դեռ գտնվում է անցումային փուլում։ Եվ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունում առկա են անցումային դրույթներ, որոնցով էլ կարգավորվում են Սահմանադրական դատարանի դատավոր եւ անդամ եզրույթները։ Ըստ այդմ, պետք է անցումային ժամանակաշրջանի ավարտից հետո բոլորը լինեն ՍԴ դատավորներ, իսկ այս պահի դրությամբ միայն երկուսն են։

Եվ Վահե Գրիգորյանն, ըստ էության, հայտարարեց այդ ճգնաժամը լուծելու պատրաստակամության մասին։ Այժմ կրկին իրավաբանները երկու մասի են բաժանվել. մեկ մասն ասում է, որ ՍԴ անդամի եւ դատավորի լիազորությունները չեն տարբերվում, իսկ մյուս մասն էլ պնդում է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո ՍԴ-ի ընդունած բոլոր որոշումները կարող են առ ոչինչ ճանաչվել»։

դիտվել է 512 անգամ
Լրահոս
Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am