Հեղափոխականները ռեալիզացրեցին ՀՀԿ-ի աշխատանքը

Ազգային ժողովը 94 կողմ, 17 դեմ քվեներով ընդունեց 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագծին:
«Բյուջեի կատարողականին դեմ է քվեարկեց ԲՀԿ խմբակցությունը:
Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կողմ էր եւ իր որոշումը հիմնավորեց մի ծիծաղաշարժ հիմնավորմամբ: Խնդիրն այն է, որ խորհրդարանն ընդունեց այն բյուջեի կատարումը, որը նախորդ տարի ներկայացրել էր Հանրապետական կուսակցությունը եւ որը բւռն քննադատությունների ենթարկվեց Նիկոլ Փաշինյանի կողմից:
Դեռ ավելին, այն ժամանակվա Ելք խմբակցությունը դեմ էր քվեարկել բյուջեին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը: Դմ էին քվեարկել նաեւ Ծառուկյան դաշինքի պատգամավորները; Այսօր սակայն ամսուրդային քվեարկություն տեղի ունեցավ: Իշխանության պարագան ինչ որ առումով հասկանալի է, ժառանգել էին բյուջե եւ պետք է կատարեին, չնայած կարող էին զուսպ գտնվել եւ քննարկումների ժամանակ այդքան չգովաբանեին իրենց աշխատանքը, այն աշխատանքը, որը բխում էր ՀՀԿ-ի բազային աշխատանքից; Ապա անհասկանալի, աբսուրդ էր ԼՀԿ-ի պահվածքը:
Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ ու փորձեց հիմնավորել, թե ինչու են կողմ քվեարկելու, նշեց, որ Էքստրաօրդինար հանգամանքներից ելնելով է ԼՀԿ-ն այս անգամ կողմ կքվեարկելու բյուջեի կատարողականին: Մարուքյանն ասաց, որ
մի կողմից գիտեն, որ կարևոր փաստաթղթի մասին է խոսքը, մյուս կողմից քննարկվում է մի բյուջեի կատարման հաշվետվություն, որին դեմ է քվեարկել հենց ինքը՝ վարչապետը։
«Սա խոսում է նրա մասին, որ ոչ սովորական պայմաններում իրականացված պետբյուջեի կատարողական ենք քննարկում, և մենք կանգնած ենք հետաքրքիր մարտահրավերի առաջ, որ մենք մինչև հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը, հետևաբար չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից մենք դեմ ենք քվեարկել այս բյուջեի ընդունմանը և բազմիցս նշել ենք, որ կառավարությունը գտնվում է ճգնաժամային վիճակում, երկիրը քաղաքական տուրբուլենտների մեջ է, և մենք որպես ընդդիմություն այդ ժամանակահատվածը հաշվարկի մեջ չենք ներառում քննադատության առումով»,-ասաց նա :
Հիշեցնենք, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունները ԼՀԿ-ական ներկայից պատգամավոր Մանե Թանդիլյանը սոցապ նախարարն էր, բայց միթե փաստն այդ արդարացնում է ԼՀԿ-ի քվեարկությունը, միթե նախ այնքան լավ բյուջե էր, եւ դրան գումարած ամեն ինչ լավ է կատարվել, մարդկանց սցոիալ-տնտեսական վիճակը վագրային թռիչք է ունեցել, որ խրհրդարանի ընդդիմադիր խմբակցությունն էլ չի կարող դեմ քվեարկել; Իսկ եթե ԼՀԿ-ի խնդիրը ՀՀԿ-ի աշխատանքը ռեալիզացնելն էր, ապա, կարելի է այդ դիտանկյունից հասկանալ նրանք քվեարկությունը: Իրականում խորհրդարանում ընդդիմության լուրջ դեֆիցիտ է նկատվում ու մինչեւ երկրում բողոքի օջախներ են բոցկլտում, ընդդիմադիրները ավելի ուժգին սիրով են միմյանց հետ կապվում:

Անի Սահակյան

դիտվել է 1259 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am