Սամվել Կարապետյանի հանդիպումների ուշագրավ դրվագները

Մի քանի օր է, ինչ Հայաստանում է միլիարդատեր ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը։ Այցը հետաքրքրական է այն առումով, որ առաջին անգամն է հեղափոխությունից հետո։ Եթե դրան գումարենք, որ անցած մեկ տարվա ընթացքում ինֆորմացիոն արտահոսքեր են եղել, որ Սամվել Կարապետյանի ջանքերով ռուսաստանյան գործարար շերտը հրաժարվում է ներդրումներ անել նոր Հայաստանում, իսկ դրա համար կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, ապա Սամվել Կարապետյանի այցը իսկապես ուշագրավ է դառնում։ Կարապետյանը նախկին իշխանությունների համար տնտեսության տոնոր էր հանդիսանում եւ այս տեսանկյունից խզել նրա հետ կապը, կորցնել նման գործարար, որեւէ իշխանություն չի ցանկանա։ Մոտ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող Կարապետյանը հետաքրքրական հանդիպումներ է ունեցել։ Ի հեճուկս իշխանության ցանկությունների, հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, բավական երկար զրույց է եղել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցերի շուրջ։ Հանդիպումից հետո Սամվել Կարապետյանը չի թաքցրել հիացմունքը Քոչարյանի ինֆորմացվածության հարցում, ով խորքային ծանոթ է եղել ռուսական եւ համաշխարհային տնտեսությանը, զարգացումներին։ Ասել է նաեւ, որ երկրորդ նախագահը Հայաստանում չի կարող խնդիր ունենալ, քանի որ ունի անմիջապես Պուտինի աջակցությունը եւ հրահանգը տրված է նրան պաշտպանել իշխանությունների գործողություններից։ Հանդիպում է կայացել նաեւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Քննարկման հիմնական թեման եղել է իշխանափոխությունից հետո քաղաքական
գործընթացների եւ դրանցում ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասնակցության պարագան, եւ հատկապես, թե ում վրա կարելի է խաղադրույք կատարել, որպեսզի հաջողեն ՀՀԿ-ի ռեսթարթը։
Ամենակառուցողական հանդիպումը եղել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Բարերարը Սահակյանին աջակցություն է հայտնել բոլոր առումներով ու ասել է, որ ոչ մի վայրկյան հանկարծ չընկճվի՝ թե ֆինանսապես, թե բարոյապես ինքը կանգնած է Արցախի ու նրա ղեկավարության կողքին։
Իսկ իր քավոր-սանիկների հետ գրեթե ողջ ժամանակն է անցկացնում, խոսքը Սամվել Ալեքսանյանի եւ Գագիկ Բեգլարյանի մասին է, որոնք ստվերի պես հետապնդում են Կարապետյանին։ Նախկին գործընկերների եւ ընկերների հետ հանդիպումից զատ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ում խորհրդի ժողով է անցկացրել եւ հայտարարել, որ Ռուսաստանը հետեւողականորեն քննարկում է Հայաստանում գազի գնի բարձրացման հարցը, իսկ եթե գազը թանկանա, ապա ինքն էլ ստիպված կլինի շղթայական ռեակցիայով թանկացնել էլեկտրաէներգիան։ Բնականաբար ամենաուշագրավը Փաշինյանի հետ հանդիպումն է եղել, որի ընթացքում Սամվել Կարապետյանը խորհուրդ է տվել հրաժարվել մինչ այսօր որդեգրած քաղաքականությունից, քաղաքական դաշտը գույների բաժ-անելուց, դատական իշխանության դեմ արշավ հայտարարելուց, միայն այդ պարագայում Հայաստանում կհայտնվեն ներդրողներ։
Իսկ վաղը Կարապետյանը պատրաստվում է մեծ խնջույքի, տեղի է ունենալու Կարեն Կարապետյանի թոռան՝ Կարենչիկի կնունքի արարողությունը, որը կանցկացվի Ֆլորենս ռոստորանում։

Անի Սահակյան

դիտվել է 4006 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am