ԴԱԻՇ-ը ստանձնել է Ջակարտայի հարձակումների պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են Ջակարտայում տեղի ունեցած հարձակումների շարքի պատասխանատությունը։ «Հարձակումների թիրախ են եղել օտարերկրացիներն ու իրավապահ մամինների ներկայացուցիչները»,- Reuters գործակալությունը մեջբերում է գրոհայինների հայտարարությունը։ Ավելի վաղ Ջակարտայի ոստիկանապետը ԴԱԻՇ-ին էր մեղավոր համարել հարձակումների համար։ Ինդոնեզիայի ոստիկանության տվյալներով՝ պայթյունների շարքը մայրաքաղաք Ջակարտայի կենտրոնում իրականացրել է 10-15 հոգանոց խումբը, որի կազմում եղել են մի քանի մահապարտներ։
