Սորոսականների ցնծությունը.հաղթարշավը շարունակվում է

Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո արդարադատության նախարարության թափուր պաշտոնը վերջապես համալրվեց: Քննարկվում էր մի շարք անուններ, բայց , ի վերջո, հաստատվեց Ռուստամ Բադասյանինը: Խոսքը դեռեւս 2018-ի մայիսին ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռուստամ Բադասյանի մասին է՝ նա նախկին փաստաբան է, Նիկոլ Փաշինյանի վստահությունը վայելող քչերից մեկը։

Ըստ մամուլի՝ վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Բադասյանին պատրաստվում են նշանակել ԱԱԾ պետի տեղակալ՝ Արզուման Հարությունյանի փոխարեն, բայց քանի որ նոր՝ ավելի կարեւոր պոստ ազատվեց՝ արդարադատության նախարարինը, նա գործուղվեց այնտեղ: Չնայած որ ՔՊ համագումարից եւ Նիկոլ Փաշինյանի վերջին գործողություններից հետո ենթադրվում էր, որ Բադասյանի թեկնածությունը չեղյալ կհամարվի, քանի որ   28-ամյա այս երիտասարդը հայտնի սորոսական է, իսկ ՔՊ վարչության ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում մտահոգություններ ունեն իշխող ուժի սորոսական հատվածից եւ ամեն ինչ արեցին, որպեսզի կուսակցության ղեկավար մարմնում այդ թեւի ներկայացուցիչներ չլինեն, կամ գրեթե չլինեն: Բայց արի ու տես Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի ձեռագրով մի ձեռքով յուղում է, մյուսով՝ դաղում: Ու որպեսզի Սորոս պապիկին չնեղացնի, գործադիրում տեղավորեց հերթական սորոսականին:

Նկատենք, որ Ռուստամ Բադասյանի նշանակումը Իմ Քայլի սորոսական հատվածը դարձրեց մի աննախադեպ իրադարձություն, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում մի քանի պատգամավորներ շնորհավորեցին նորանշանակ նախարարին եւ կազմակերպեցին նրա բեմելը՝ հնարավորույթուն ընձեռելով երիտասարդ նախարարին ներկայացնելու իր անելիքները: Միայն թե տարակուսելի է՝ ինչ կարող է անել երիտասարդ նախարարը հետհեղափոխական Հայաստանում, երբ իշխանությունը պատրաստվում է անցումնային արդարադատություն իրականացնել, դատավորներին վեթինգի ենթարկել: Առանցքային այս պաշտոնում նշանակվել է մեկը, որը զուրկ է փորձառությունից , մինչդեռ ցանկացած վրիպում կարող է Հայաստանը հետ մղել մի քանի տարով:

28-ամյա Ռուստամ Բադասյանը ոչ միայն ներկայումս, այլեւ առհասարակ Հայաստանի ամենաերիտասարդ նախարարն է։
Բադասյանը 2015-2018թթ աշխատել է Քոչարյանի շահերը պաշտպանող «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակում։ Ինչու եւ ինչպես Բադասյանը նշանակվեց այդ կարեւոր պաշտոնին, մամուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ դեռեւս ՔՊ-ի ընդդիմադիր տարիներին փաստաբանը իր մասնագիտական գործունեությամբ օգնել է նրանց, եղել է Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանի փաստաբանը, իսկ հեղափոխության օրերին՝ Նիկոլ Փաշինյանի։ Նա պարբերաբար հայտարարություններ, ասուլիսներ է հրավիրել այս թեմաներով։

Անի Սահակյան

դիտվել է 1499 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am