Ամերիկյան ռազմանավն իրավունք ուներ խոցելու ռուսական Սու-24-ը. Քերի
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտնել է,որ համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ԱՄՆ-ի ականակիր նավն իրավունք ուներ կրակ բացելու «սադրիչ» հեռավորությամբ թռչող ռուսական Սու-24-ի ուղղությամբ։ «Դա անխոհեմ է, սադրիչ և վտանգավոր։ Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ռուսական ինքնաթիռները կարող էին խփվել:Ամերիկյան ղեկավարությունը դատապարտում է նման պահվածքը»,-ասել է նա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերին մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ռուսական Սու-24-ների՝ ամերիկյան ռազմանավին մոտենալու հարցը։
