Սովորե´ք գերմաներեն.Մերկելը՝ներգաղթյալներին
BBC-ն հայտնում է,որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նրանք, որոնք ցանկանում են փախստականի կարգավիճակ ստանալ, պարտավոր են լինելու անցնել ինտեգրացման գործընթաց: Ներգաղթյալները, որոնք ցանկանում են մնալ Գերմանիայում, պետք է սովորեն լեզուn՝ համաձայն օրենսդրության, որն առաջարկել է իշխող կոալիցիան: Սա հետպատերազմյան ժամանակների Գերմանիայի առաջին օրենքն է՝ նվիրված ինտեգրման հարցերին: Յուրաքանչյուր ներգաղթյալի հատկացվելու է բնակության վայր, համաձայն պլանների, որոնք համաձայնեցվել են ամիսներ տևող քննարկումներից հետո: Երկիր ժամանածներին կառաջարկվի անցնել պետության կողմից սուբսիդավորվող կուրսեր, որոնք նպաստելու են գերմանական հասարակությունում հաջող ինտեգրմանը, այդ թվում՝ գերմաներեն լեզվի կուրսեր:
