Նախապատերազմական վիճակ. Ինչ կհուշեն Վաշինգտոնում

Այսօր Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ կայացել է ‪Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։‬‬ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ վերոնշյալ նախապատրաստական հանդիպման ընթացքում զրուցակիցները գնահատել են խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը, այդ թվում՝ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համատեքստում։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից առաջ՝ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը Թվիթերի իր էջում գրել է, որ առաջիկայում հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:

«Սպասում եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը՝ նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելու նպատակով», - գրել է Բոլթոնը: ֊ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը», Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում սպասվող հանդիպման նախաշեմին, ըստ «Ազատության» հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Էլմար Մամեդյարովի և Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջև շարունակական երկխոսությանը նպաստելն է, նաև ընդգծել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան, ով Թրամփի վարչակազմի առաջին և առայժմ միակ բարձրաստիճան ներկայացուցիչն է, ով պաշտոնական այց էր կատարել Հարավային Կովկաս՝ այդ թվում Երևան և Բաքու:

Մնացականյան-Մամեդյարով հերթական հանդիպումը տեղի է ունենալու վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի ֆոնին: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն հաղորդում են զոհերի մասին: Վաշինգտոնյան հանդիպման մասին դեռևս ապրիլին հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հայտարարելով էր, որ Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար: Մամեդյարովի հնչեցրած այս հայտարարությունը ամերիկյան կողմը որևէ կերպ չի մեկնաբանել:
Այսպես, հունվարին Փարիզում և ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպումներից հետո ԱԳ նախարարների միջև հաջորդ հանդիպումը՝ Վաշինգտոնում է անցկանցվելու:

Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտումները և սադրիչ գործողությունները վերջին օրերին պատճառ դարձան մարդկային անդառնալի կորուստների և հանգեցրեցին շփման գծում իրավիճակի լուրջ լարմանը:
Այս պայմաններում ի՞նչ են քննարկելու Վաշինգտոնում Մնացականյանն ու Մամեդյարովը: Որքանո՞վ է նպաստավոր միջավայրը՝ կառուցողական երկխոսության համար:

Օրերս, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից զոհվել է 20-ամյա զինծառայող Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Ի պատասխան հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմից հնչող մեղադրանքներին՝ հունիսի 12-ին էլ Լեռնային Ղարաբաղի պաշտպանությունը տեղեկացրեց, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմը հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության հավաստմամբ, «առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին»: Նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

Արցախի պաշտպանության նախարարությունը կոչ արեց ադրբեջանական կողմին «ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը»:

Թամար Բագրատունի

դիտվել է 3621 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am