Հարցաքննեցին Սերժ Սարգսյանի ընկերոջը

  Աժ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացվեց նաեւ Հաշվեքննիչ պալատի հաղորդումը։ Ինչպես հայտնի է այս կառույցը շարունակում է ղեկավարել Լեւոն Յոլյանը, ով Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է ու այդ պաշտոնին էլ նշանակվել է ընկերոջ նախագահության շրջանում՝ 2017-ին։ Թե ինչպես իշխանությունները չեն պարտադրում Յոլյանի հրաժարականը, ինչպես նախկին պաշտոնյաներից շատերի պարագայում, հատկապես, որ նա «սուրբ» չի եղել եւ հրաժարականի հասնելը րոպեների հարց է, կարելի է միայն ենթադրել։ Բայց հետաքրքրական է, որ իշխող ուժը նաեւ քննարկման ընթացքում բավական մեղմ գտնվեց Յոլյանի նկատմամբ եւ չհիշեցրեց նրան իր անցյալը, ինչպես որ արվում է շատերի դեպքում։ Ավելի շատ «հարցաքննում» էին նրան։ Միայն պատգամավոր Հայկ Գեւորգյանն էր, որ հետաքրքրվեց Յոլյանի բիզնեսներով․«Ձեր՝ նախարար եղած ժամանակ ինչ-որ մի մեծ բիզնեսի օբյեկտ ձեռք բերե՞լ եք, թե՞ ոչ»,-հարցրեց Գեւորգյանը, հիշեցնենք, որ Յոլյանը մի կարճ ժամանակով զբաղեցրեց էներգետիկ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։ Յոլյանն արձագանքեց՝ «Մի հատ նորից վերջին մասը, լավ չլսեցի»: Հայկ Գեւորգյանն կոնկրետացրեց․«Լավ, Պրեմիում Մայնինգ ընկերությունը ձեր հետ կապ ունի՞, ծանո՞թ է ձեզ, թե՞ ոչ»: Յոլյանը պատասխանեց. «Ես այսօրվա դրությամբ եւ արդեն երեւի 4-5 տարի է ոչ մի բիզնեսով զբաղված չեմ եւ իմ հետ փոխկապակցված անձնավորությունները: Կոնկրետ կազմակերպության առումով կճշտեմ ինչի՞ մասին է խոսքը: Ես կճշտեմ, բանավոր կասեմ…ո՞նց անեմ, թերթում հայտարարությո՞ւն տամ»,- ասաց Յոլյանն ու փակեց բիզնեսի հետ կապված թեման: Քննարկման ընթացքից ուրվագծվեց, թե ինչի դիմաց է Յոլյանը մնացել իր պաշտոնին, նա մի շարք բացահայտումներ արեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած ապօրինությունների մասին

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը գնահատականներ տա` հաշվի առնելով կառավարման նախկին և ներկա գործունեությունները: «Մինչև հեղափոխությունը ստուգումների, վերահսկողությանը որակը, բացահայտումների ծավալը ինչքա՞ն է և հետո՝ 2018թ. կեսից, երբ արդեն փոխվել էր իրավիճակ, ի՞նչ փոխվեց: Այդ տարբերությունը համեմատե՞լ եք, կոռուպցիայի կամ, ասենք, փոշիացման միջոցները ինչպիսի՞ն են եղել»:
Յոլյանը նշեց, որ 2017-ից է նշանակվել պաշտոնին և իր ղեկավարած կառույցի մասին ինքը չի ցանկանում գնահատականներ տալ
«Մեր հաղորդման նշել եմ, թե քանի գործ է ուղարկվել դատախազություն, միայն ԲԷՑ-ով մեր ուղարկված նյութերի հիման վրա 7 քրեական գործ է հարուցվել: 2008 և 2009թ. նյութերը ևս բավականին պրոբլեմային էին և մինչև 2013թ. բավական մեծ ազդեցություն ունեցան: Օրինակ` 2008թ. 4-5 դրամով Փարաքարի ճանապարհի վրա հող էր օտարվում: Դրանից հետո շեմեր սահմանվեցին՝ կադաստրային գնից ոչ ցածր: Իսկ ինչ վերաբերում է 2017 և 2018-ին, 2 տարում էլ շատ դեպքեր են արձանագրվել, 2018թ. ավելի շատ»:
Գեւորգ Պապոյանը հետաքրքրվեց ՝ «Դեռեւս նախորդ տարի ուսումնասիրում էին, թե նախկինում ինչ կոռուպցիոն ռիսկեր են եղել կենսաթոշակների վճարման գործընթացում, երբ անհիմն տեղեկանքներ էին բերել ու պետական միջոցների անհիմն վատնում էր եղել: Ի՞նչ տեղեկություններ ունեք այս մասին»: Լեւոն Յոլյանը պատասխանեց. «Մեր հաշվեքննության արդյունքների ամփոփի մեջ մոտ 15 մլրդ-ի ռիսկեր ենք հայտնաբերել: Խոսքը գնում է մեկ տարուց ավելի ՀՀ-ից բացակայողների, որոնք ըստ օրենսդրության արդեն իրավունք չունեն կենսաթոշակ ստանա, կանխիկ գումարով կենսաթոշակ ստացածների մասին՝ 619 մլն-ի մասին է խոսքը: 3-9 ամիս ՀՀ-ից բացակայողների հարցով նույնպես փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում մենք տեսնում ենք, որ համապատասխան ձեւակերպումներ չկան, չկան մարդիկ, ովքեր լիազորված են այդ գումարը ստանալու, 4 մլրդ-ի կենսաթոշակ է դուրս գրվել: Քննարկել ենք սոցապնախարարության հետ, տիկին նախարարի հետ: «Հայփոստի» դաշտում մենք հաշվեքննություն անելու իրավասություն չունենք, նախարարությունն ունի բավականին մեծ աշխատակազմ, մեր եղած նյութերը, որոնք տասնյակ հազար մարդկանց է վերաբերում, անհատական պետք է տեսնեն՝ որտեղ՞ կա կոռուպցիոն ռիսկ, որտե՞ղ կա քրեորեն հետապնդելի հետեւանքներ պարունակող արարք, որտե՞ղ կան հիմնավորումներ»։

Անի Սահակյան

դիտվել է 2215 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am