Սթափվե'ք գժուկներ


2018 թվականի ապրիլյան հեղափոխության թունդ օրերին, երբ ՀՀԿ-ն պնդաճակատորեն չէր ուզում հրաժարական տալ, այն ժամանակ դեռ պատգամավոր Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառմանն ի պատասխան ՖԲ-ում պատասխան էր հրապարակել, որտեղ նշում էր. <<Իզուր ես գրառմանդ մեջ նշում Ռուսաստանը։ Մեռանք ասելով՝ այս շարժումը աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, այլ երկրի աջակցություն եւ միջամտություն չունի։ Չունի եւ վերջ։ Դադարացրեք նման երանգավորումը։
Եվ վերջում. Մի քիչ շփվեք ընտրողների հետ, ՀՀ քաղաքացիների հետ։ Մի վախեցեք եւ նրանց ահաբեկիչներ մի անվանեք։ Առերեսվեք իրականությանը։ Սթափվեք, ինչպես կասեր դասականը, գժուկներ»:
Այն ժամանակվա գժուկներն այսօր հակահեղափոխական սև ուժերն են, իսկ դասականի կոչն այս պահին խիստ արդիական է ԱԺ նախագահի պաշտոնում գտնվող Արարատ Միրզոյանի համար:
«Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:
«Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»,- ասել է Միրզոյանը:
Եվ այս մասին ասում է, ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ քաղաքական մարմնի ղեկավարը` նույն ինքը ԱԺ նախագահը: Ներողություն, պարոն Միրզոյան, իսկ ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը, չէ որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ դեռևս չկա: Սա մեկ: Դուք ասում էիք, որ շարժումն աշխարհաքաղաքական ենթատեքստ չունի, իսկ այսօր ՌԴ դեսպանին մեղադրում եք ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ: Սա երկու: Իսկապես, եթե հանկարծ աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կատարելիք այցի ժամանակ հանդիպում ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ, ի՞նչ եք անելու, նրա՞ն էլ եք մեղադրելու ՀՀ ներքին գործերին միջամտելու մեջ, թե՞ հրաժարական եք տալու: Դուք կմեղադրեք, իսկ Փաշինյանը կգնա ու կասի` Վլադիմիր Վլադիմիրիչ, մեր հարաբերություններն աննախադեպ ջերմ են, ավելի ջերմ չի լինում: Սա չափազանցություն չէ, կարելի է ընդամնեը նայել Պուտին-Փաշինյան հանդիպումների վերջին տեսագրությունները:
Ներքին գործերին միջամտելու առումով փոքրիկ նկատառում. երբ հարևան երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր երկրում հետախուզման մեջ էր, նրան Ուկարինայում ապաստան տվեցին և նա այդ ընթացքում տարբեր դեսպանների հետ հանդիպումներ էր ունենում: Ձեր կարծիքով` նրանք բոլորը միջամտու՞մ էին Վրաստանի ներիքն գործերին: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս հանդիպել է տարբեր դեսպանների և նրանց մոտ դժգոհել ՀՀ իշխանությունից: Դա միջամտությո՞ւն էր մեր երկրի ներքին գործերին:
Ինչ վերաբերում է դասական քաղաքական գործիչ լինել-չլինելուն. քաղաքագիտական տարրական կանոններով` նախկին նախագահները ողջ կյանքում / ողջ կյանք` նշանակում է նախագահ դառնալու օրվանից մինչև մահ/, ամենադասական քաղաքական գործիչներն են: Նրանք այդպիսին կմնան, եթե անգամ դատապարտվեն սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Այնպես որ հանգստացեք, սթափվեք և խելքի եկեք գժուկներ. Դուք ներկայացնում եք պետություն, ոչ թե մասնավոր մանկապարտեզ:


Հայկ Դավթյան

դիտվել է 2493 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am