Արցախի պատասխան զորավարժությունները. Բաքվում նյարդային են

Երեկ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում հակաօդային պաշտպանության համակարգի ամբողջական ընդգրկմամբ մեկնարկած զորավարժությանը զուգահեռ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը: Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ: Զորավարժություններին մասնակցում են նաև հայրենական արտադրության նորագույն ռադիոլոկացիոն կայաններով սպառազինված ՀՕՊ ստորաբաժանումներ:

Նկատենք, որ Արցախի Պաշտպանության բանակը անցկացնում է խոշոր հրամանաշտաբային զորավարժություն, որը նախատեսված է 2019թ. պատրաստության պլանով։ Դրանք սկսել են հունիսի 17-ից՝ ՊԲ մի շարք զորամասերի և զորատեսակների ներգրավմամբ, ավարտվելու են հունիսի 20–ին:

Վարժանքներին ներգրավված է 10 հազար զինծառայող, 200-ից ավելի հրետանային միջոց, մոտ 150 զրահատեխնիկա, 50-ից ավելի ՀՕՊ համակարգ, ավելի քան 400 ավտոտեխնիկա և այլ շարժակազմեր։

Հիմնական շեշտադրումը արվելու է գիշերային պայմաններում զորքերի գործնական խնդիրների կատարման վրա, նախատեսվում է մշակել մարտավարության նոր դրվագներ: ՊԲ կայքի հաղորդագրության մեջ նշվում է, որ փորձարկվելու են հետախուզական և կառավարման համակարգեր, զինատեսակների նոր նմուշներ:

Զորավարժություններին զուգահեռ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն Ուֆայում երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ մի շարք երկրների գործընկերների հետ: Նիկոլայ Պատրուշևը երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների փոխգործակցությունը, նաև այդ երկրների հետ մինչև այս տարվա վերջ անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության պլանը:

ՀՀ Անվտանգության Խորհրդի գրասենյակից հայտնում էին, որ Արմեն Գրիգորյանը ՌԴ ՈՒֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Վերջինս կարևորել է ՀԱՊԿ, ԵԱՏՄ ինչպես նաև երկկողմ շրջանակներում Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության ռազմավարական հարաբերությունները։ Կողմերը ընդգծել են Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը։

Արցախյան զորավարժությունների ֆոնին Ադրբեջանը դժգոհել է արտահայտել. Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաևան իր վրդովմունքն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից զորավարժություններ անցկացնելու փաստի կապակցությամբ: «Չէինք ցանկանա հավատալ, որ Հայաստանում հաղթում է պատերազմի կուսակցությունը: Այդ դեպքում դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է: Հայկական կողմի այդ գործողությունները բացատրության ենթակա չեն, հատկապես Վաշինգտոնում սպասվող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ ըստ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի հանդիպման նախօրեին»,- ասվում է Աբդուլլաևայի հայտարարության մեջ: Նրա կարծիքով՝ Հայաստանի ղեկավարության տրամաբանությունը դժվար է հասկանալ: «Մի կողմից այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում 10 հազար զինծառայողի մասնակցությամբ ռազմական զորավարժությունների մասին, մյուս կողմից նրանց արտգործնախարարը պատրաստվում է մասնակցել հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների: Ակամա հարց է առաջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահներին. իսկ հետո՞»,- ասել է մամուլի քարտուղարը:
Բաքվում նոր հնարավորություն ստացան դժգոհելու Հայաստանից: «Առիթներն», այսպես ասած ավելանում են: Բաքուն հաստատուն քայլերով Հայաստանի ուսերին է դնում բանակցային հետագա ձախողման պատասխանատվությունը:

Թամար Բագրատունի

դիտվել է 3375 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am