Ձերբակալվել է Միշել Պլատինին

Ֆրանսիայում ոստիկանությունը ձերբակալել է ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին։ Դատախազությունը ստուգում է, թե արդյոք Պլատինին կաշառք է ստացել Քաթարից՝ Մունդիալ 2022-ը այդ երկրում կազմակերպելու որոշմանը նպաստելու համար։
Նրա հետ նաեւ ձերբակալվել է նախկին նախագահ Նիկոլ Սարկոզիի նախկին խորհրդական Սոֆի Դիոնը։ Հարցաքննվել է նաեւ Քլոդ Գեանը, ով Սարկոզիի ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցրել։