Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կոստյումը պահում է իրեն, կոճակը տալիս ընդդիմությանը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներն քննարկեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ներկայացրած՝ մի շարք օրենքներում փոփոխությունների նախագծերի ծավալուն փաթեթը, որը ներկայացվեց ընդդիմադիր խմբակցություններին վերահսկողություն տալու նախաձեռնություն: Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ փոփոխություններն առաջարկվում են՝ ելնելով խորհրդարանական կառավարման համակարգ ունենալու տրամաբանությունից եւ պայմանավորված են խորհրդարանի դերի, ինքնավար մարմինների ձեւավորման հարցում ԱԺ խմբակցությունների ներգրավվածության բարձրացման անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ առաջարկվում է, մասնավորապես, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին օրենքում ներդնել այդ կառույցների ձեւավորման մեխանիզմ հետեւյալ հիմնավորմամբ՝ «Հանձնաժողովների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն: Սա, կարծում եմ, միահեծան կառավարման վերաբերյալ շրջանառվող մտահոգությունները փարատելուն ուղղված քայլ է»: Այսինքն, ՏՄՊՊՀ-ի եւ ՀԾԿՀ-ի անդամների թեկնածությունն առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահվելու է կառավարությանը, հետո՝ ԱԺ կառավարող խմբակցությանը, ապա՝ ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին: «Սա հստակ ապացույց է, որ իշխող ուժն այս կարեւոր մարմինների անդամների թեկնածուներ առաջադրելու գործընթացում լիազորություններ եւ լծակներ է տալիս ընդդիմությանը: Սա չպետք է աննկատ մնա»,-պարծեցավ Արարատ Միրզոյանը: Իհարկե, սա ընդդիմությանը տրվելիք որոշակի լծակ է, որը դեռեւս պետք է հաստատվի լիագումար նիստի ժամանակ: Սակայն սա ծովից մի կաթիլ է, որը իշխանությունը մուրում է խորհրդարանական ընդդիմությանը: Հեղափոխությունից հետո ոչ միայն խորհրդարանական, այլեւ արտախորհրդարանական ընդդիմադիրները Նիկոլ Փաշինյանին բազմիցս են հիշեցրել իր ընդդիմադիր հայտարարությունները, երբ նա պահանջում էր իշխող քաղաքական ուժից՝ ավելացնել ընդդիմությանը տրվող լծակները՝ հատկապես պառլամենտում: Ընդդիմադիր Փաշինյանը պահանջում էր փոխել «Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը»՝ Սահմանադրությունը եւ դրանց բխող օրենքների մի տրցակ, մասնավորապես ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից դուրս բերելու, ընդդիմադիր խմբակցություններին արտահերթ նիստ հրավիրելու իրավունքի, գնումների թափանցիկության եւ այլնի հետ կապված: Սակայն հեղափոխությունից հետո անցած մեկ տարվա ընթացքում կյանքը ցույց տվեց, որ վարչապետ Փաշինյանը անում է ամեն ինչ՝ իր քաղաքական ուժի միահեծանությունն ապահովելու ուղղությամբ, սիրով կրում է այն կոստյումը, որը կարվել է Սերժ Սարգսյանի հագով: Այդ մասին նրանց երբմնի համախոհ Էդմոն Մարուքյանն է նույնիսկ պարբերաբար թմբկահարում տարբեր ամբիոններից, սակայն ապարդյուն: Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում վերաձեւել այդ կոստյումը, իսկ Արարատ Միրզոյանի այս նախագիծը ընդամենը մի կաթիլ է ծովից բաց թողնված, որը տալիս են ընդդիմությանը: Կամ կարելի է ասել՝ Փաշինյանը Սերժ Սարգսյանի կոստյումը պահում է իրեն, մի կոճակը տալիս ընդդիմությանը: Իսկ այսպիսի մանր-մունր նախաձեռնությունները սոսկ պոպուլիստական տեսարաններ են, որոնք կառավարման համակարգում էական ազդեցություն ունենալ չեն կարող:

Անի Սահակյան

դիտվել է 1818 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am