Հայկո ջան, սիրուն չի

Երևանի ավագանու վերջին նիստում մթնոլորտը թեժացել է։ Ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ քննարկելու քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հաստիքացուցակները վերանայելու հարցը: Նախագծով առաջարկվում է հաստիքացուցակն ավելացնել 102-ով: Լույս խմբակցությունից Դավիթ Խաժակյանը հիշեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բացարձակ չի կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը, իսկ աշխատակազմն էլ կրճատվելու փոխարեն անընդհատ աճում է: Հեղափոխական քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում է 7 խորհրդական և մի քանի օգնական ունենալ: Այսինքն` անում է ճիշտ նույն քայլերը, ինչ անում էին նախկինները. «Մենք նաեւ ասում ենք, որ քաղաքապետի 2 օգնականը բավարար է: Տրանսպորտի վարչությունն ունի 9 աշխատակից, 19 աշխատակից եք բերել տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին: Սա ադեկվա՞տ փոփոխություն է, իհարկե ոչ: Ճարտարապետական բլոկում ծանրաբեռնվածությունը մեծացել է, բայց այնտեղ ոչ մի հաստիք չի ավելացել: Տրամաբանությունը այստեղ ո՞րն է»,- հայտարարել Խաժակյանը՝ հավելելով, որ եթե արդյունավետության առումով նորերը հների նման են, «հենա նրանք էլ էին կառավարում»:

Նախկինի հետ համեմատությունից Մարությանը նեղսրտել է ու հակադարձել, թե նախկինում այդ հաստիքների և մեքենաների կարիքը չկար, որովհետև նախկինները կոռումպացված էին, իսկ հիմա շատ են ծանրաբեռնված, դրա համար էլ նոր ռեսուրսներ են պետք. «Բոլորս գիտենք, թե ինչպես էին առաջ շինթույլտվությունները ստանում, կոնկրետ մարդիկ կային, զանգում էին, գումարը տալիս, ստանում էին, մնացածը չէին ստանում: իսկ այսօր ամեն մի դիմում մշակվում եւ պատասխան է տրվում:
Հիմա աշխատանքի ծավալները 3-4 անգամ մեծացել են: Այո, պետք է ավելացնել հաստիքները, բայց մենք մի կերպ ճկռալով աշխատում ենք: Այո, ճարտարապետական, իրավաբանական վարչությունում հաստիքները պետք է ավելացնել: Այո, այդ վարչությունների պետերը անընդհատ ինձ ասում են, որ չեն հասցնում, իրենց մարդ է պետք: Ես ասում եմ՝ դիմացեք, ավելի արդյունավետ աշխատեք:
Նախկինում եթե դիմումը գալիս էր, հասցեատիրոջով էր գալիս, որ այս տեղում պետք է շինթույլտվություն տրվի, լավ տեղ է, թե վատ տեղ է, նորմերին համապատասխանում է, թե ոչ, երկրորդական էր: Հիմա իրապես քննարկվում, մշակվում է ամեն մի դիմում: Այո, վարչությունների աշխատակիցներն ամբողջ օրը մեքնենաներով գնում են քաղաքացիների դիմումների հետքերով»,-հայտարարել է Մարությանը:
Սերժ Սարգսյանը կասեր` սիրուն չի, Հայկո ջան: Չի' կարելի, ամո'թ է: Հայկ Մարությանը որտեղի ՞ց է վերցրել, որ նախկինում դիմումները չէին մշակվում ու չէին պատասխանվում, որ շինթույլտվությունները տրվում էին հենց այնպես` առանց տեղազննության, առանց նորմատիվ պահանջները հաշվի առնելու: Թող փաստեր ներկայացնի:
Քաղաքային տնտեսությունը բարդ ու բազմաոլորտ համակարգ է և քաղաքապետարանը միշտ էլ աշխատել է ծանրաբեռնված: Բոլոր խնդիրները, որոնք լուծելու համար Հայկ Մարությանն այսօր ճկռում է, միշտ էլ եղել են և միշտ էլ այդ գործերն արվել են: Ընդ որում, մի քանի ոլորտում, որտեղ Հայկ Մարութանն ակնահայտորեն տապալվել է, նախկինները կարողանում էին ավելի լավ արդյունքներ ցուցաբերել: Օրինակ, նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն մայրաքաղաքի աղբահանությունն անհամեմատ ավելի լավ էր կազմակերպում: Սա փաստ է, որի մասին են վկայում Երևանի փողոցներում այսօր կուտակված աղբի դեզերը: Նման բան Տարոնի ժամանակ չկար: Քաղաքային տրանսպորտի աշխատանքը կատաստրոֆիկ վատացել է: Սա ևս փաստ է, որի մասին կարող են վկայել սեփական նյարդերը քայքայելու հաշվին երթևեկող ուղևորները: Կարգին Հայկոն ինքն է խոստովանել, որ գծատերերից շատերը հրաժարվում են իրենց երթուղիները սպասարկելուց: Իսկ ո ՞վ է ասում, որ Տարոնի ժամանակ հրաժարվողներ չկային: Բայց ինչ-որ ձևով այդ հարցը լուծվում էր: Իսկ հիմա տրանսպորտի վիճակը օրեցօր վատանում է:
Ի դեպ, ուսուցողական մի դիտարկում հատուկ Հայկ Մարությանի համար. խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել Երևանի զարգացման 2003-2009 թվականների շրջանը և տեսնել, թե քաղաքապետարանը քանի աշխատողով ինչ ծավալի քաղաքաշինական ծրագրեր էր իրականացնում Երևանում:

Իսկ ընդհանրապես ի ՞նչ կապ ունեն կոռուպցիան ու կաշառքը աշխատողների և ծառայողական մեքենաների թվի հետ:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 15345 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am