Ինչ ունի Փաշինյանը հակադրելու

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսին Սոչիում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, հայտնում են ռուսաստանյան գործակցությունները:

«Այս տարվա օգոստոսին Սոչիում ծրագրվում է երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների՝ բարձր մակարդակով հանդիպումը»,- Թեհրանում «Իրանը և Հյուսիսային Կովկասը. Համագործակցության պատմությունը և հեռանկարները» խորագրով համաժողովի բացման ժամանակ հայտնել է ՌԴ Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգեյ Չերբոտարևը: Պուտինն իր ադրբեջանցի և իրանցի պաշտոնակիցների հետ գագաթնաժողով անցկացնելու մտադրության մասին հայտնել էր դեռևս այս տարվա ապրիլին, սակայն չէր նշել դրա անցկացման ամսաթիվն ու վայրը:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Իրանի նախագահ Ռոուհանին կոչ էր արել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև աճող արտաքին ճնշումների ֆոնին ամրապնդել Իրանի և Մոսկվայի միջև համագործակցությունը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ 2015թ. միջուկային համաձայնությունը կնքած պետությունների կողմից դրական ազդակներ չեն լինի, իր երկիրն աստիճանաբար կսահմանափակի այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին Ռոհանին հայտարարել է Դուշանբեում ասիական երկրների գումարած միջազգային համաժողովում: Ռոհանին չէր հստակեցրել, թե Իրանը կոնկրետ որ պարտավորություններից կհրաժարվի կամ ինչն է համարում «դրական ազդակներ»:

Մայիսին Իրանը որոշ պարտավորություններից արդեն հրաժարվել է՝ դա պատճառաբանելով համաձայնությունից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: «Բնական է, որ Իրանը չի կարող միայնակ հավատարիմ մնալ պայմանագրին», - այսօր Դուշանբեում Ասիայում փոխգործողության և վստահության միջոցների ստեղծման խորհրդակցության համաժողովում ասել է Իրանի ղեկավարը:

Այսպիսով, ԱՄՆ-Իրան դիմակայության ֆոնին տարածաշրջանում Ռուսաստանի մասնակցության Իրանի և Ադրբեջանի հետ միասին համագործակցությունը շարունակվում է:

Իրան Նիկոլ Փաշինյանի այցը, թեև հայտարարությունների մակարդակով տպավորիչ էր թվում, սակայն գործնականում առայժմ շոշափելի արդյունքներ չկան:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսին հայտարարեց 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» անվանեց նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր», - ասել էր Թրամփը:

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտնեցին, որ շարունակելու են մասնակցել պայմանագրի իրագործմանը: Եվրոպական մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանը քննադատել են Դոնալդ Թրամփի այսօրվա որոշումը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1540 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am