Պուտինի առեղծվածը

«Թայմ» պարբերականի հետաքննության համաձայն, ֆրանսիական Բեարրից քաղաքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընտանիքն ունի երկու թանկարժեք առանձնատուն:

Ինչպես հայտնում է «Ազատությունը»՝ լրագրողներին հաջողվել է զրուցել անշարժ գույքի գործակալ Լորեն Վեբերի հետ, ում խոսքով, 2012-ին առք ու վաճառքի պայմանագիրը ստորագրել են անձամբ Պուտինի դուստր Եկատերինա Տիխոնովան և նրա ամուսին Կիրիլ Շամալովը: Ըստ փաստաթղթերի, գնորդը Շամալովն է՝ Պուտինի ենթադրյալ դստեր՝ Տիխոնովայի ամուսինը, իսկ վաճառողը Պուտինի մտերիմներից միլիարդատեր Գենադի Տիմչենկոն:

Վեբերը պատմել է նաև, որ անցած տարի կապվել էր Շամալովի հետ և հարցրել, թե ինչպես արձագանքի առանձնատան մասին լրագրողների բազմաթիվ հարցումներին: Շամալովը խնդրել էր ոչինչ չհայտնել լրագրողներին: Տիխոնովային և Շամալովին պատկանող այս առանձնատան մասին տեղեկությունը «Թայմ»-ի հետ զրույցում հաստատել է նաև Բեարրիցի քաղաքապետը, որն ասել է, թե Տիխոնովային և Շամալովին քաղաքի բնակիչները հաճախ են տեսնում շուկայում:

Ծովափնյա այս նույն քաղաքում մեկ այլ առանձնատուն պատկանում է Պուտինի նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի ամուսին Արթուր Օչերետնիին: Նրանք ամուսնացել են 2015-ին, Պուտինների ամուսնալուծությունից երկու տարի անց: «Զնակ․կոմ» պարբերականի հրապարակման համաձայն, Շամալովային և Տիխոնովային պատկանող առանձնատան տարածքը 300 քառակուսի մետր է, հողակտորի տարածքը՝ 2 հազար քառակուսի մետր:

Առանձնատունը գտնվում է անմիջապես ծովափին, շուկայական արժեքը մոտ 3,5 միլիոն եվրո է:

«Թայմ»-ը փորձել է խոսել և՛ Շամալովի, և՛ Տիխինովայի, և՛ Լյուդմիլա Պուտինայի հետ, սակայն նրանք անպատասխան են թողել պարբերականի հարցումները: Անցյալ տարի Ֆրանսիայի ձախակողմյան ուժերը բողոքի ցույց էին կազմակերպել Շամալովի և Տիխինովայի առանձնատան մոտ՝ «КГБ, դո՛ւրս Ֆրանսիայից» կարգախոսով:
Կրեմլը չի հերքում կամ հաստատում, որ Եկատերինա Տիխոնովան Վլադիմիր Պուտինի դուստրն է:

Պուտինի ընտանիքի շուրջ առեղծվածային շղարշը շարունակվում է պահպանվել: Նրա դուստրերի մասին միայն «տեղեկություններ» են շրջանառվում, որոնք այդպես էլ ոչ հաստատվում, ոչ հերքվում են: Պուտինի նախկին կնոջ մասին հայտնի է միայն, որ նա ամուսնացել է:

Իսկ թե Պուտինը միայնա՞կ է, թե ունի նրա «սիրտը զբաղված» է՝ մնում է անհայտ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2463 անգամ
Լրահոս
Շախմատի տան դիմաց մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Իրանի գերագույն առաջնորդը երդվել է պատժել Ալի Խամենեիի սպանության մեղավորներին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Խարդախության նոր ալիք․ փորձում են հափշտակել քաղաքացիների գումարները Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա Մելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին Իսակովի պողոտայում «Tesla»–ն բախվել է կայանված «Mercedes G 500» –ին Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը Տարադրամի փոխարժեքներն այսօր «Քարֆուր»-ում հայտնաբերվել են իրավախախտումներ 24–ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 5–ամյա տղային Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am