Արկածախնդիրները վտանգավոր են դառնում

Նիկոլ Փաշինյանի թիմը ամեն օր զարմացնում է իր աշխարհացունց քայլերով, տպավորություն է, որ այս մարդիկ չեն պատկերացնում՝ որտեղ են հայտնվել, պետական, քաղաքական գործիչ չեն դառնում ու մնում են թունդ հեղափոխականներ, իրենց հայտարարություններով էլ վտանգավոր դառնում պետության համար։ Այսօր Արարատ Միրզոյանը, որը ԱԺ նախագահի պաշտոն է զբաղեցնում, պնդել է Ռուսաստանի դեսպանի եւ Քոչարյանի հետ հանդիպման մասին իր կարծիքը։ Արարատ Միրզոյանը չի ողջունում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։Հիշեցնենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, անցած ուրբաթ անդրադառնալով դեսպան Կոպիրկինի հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի հետ, պարզաբանել էր՝ «հանդիպումը կայացել է հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ դեսպանի պարբերական հանդիպումների շրջանակներում»: «Ես չեմ ողջունում Ռուսաստանի Դաշնության դեսպանի այդ հանդիպումը։ Ի վերջո որևէ երկրի դեսպան կարող է քաղաքական դաշտի ողջ սպեկտորի ներկայացուցչների հետ հանդիպել, այստեղ ուրիշ բան կա՝ այն մեղադրանքները, որոնք այդ անձին ներկայացված են, մի փոքր դուրս է դնում էդ մարդուն մաքուր քաղաքական դաշտից։ Այդտեղ շատ այլ որակների, շահագրգռությունների մասին է խոսքը, հենց դրա համար էլ չեմ ողջունում։ Այսինքն՝ ես չեմ տեսնում Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ և քաղաքական դաշտի ներկայացուցիչ, այլապես ես կողջունեի Ռուսաստանի դեսպանի, կամ այլ որևէ դեսպանի շփումն իր հետ», – դեռ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր Միրզոյանը, իսկ այսօր վերահաստատել․«Այո, չեմ ողջունել»։ Հատկանշական է, որ Հայաստանի արտգործնախարարությունն ու օրենսդիր մարմնի ղեկավարությունը տարբեր կարծիքներ ունեն հարցի շուրջ։ Խորհրդարանում պատասխանելով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջյանի հարցին, թե ինչու դեսպանը չի կանչվել նախարարություն պարզաբանում տալու համար և արդյոք խնդիր չէ արտգործնախարարության համար, որ «Մարտի 1-֊ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի հետ դեսպանը 2 ժամ հանդիպում է ունենում», փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը պատասխանեց, թե դեսպանը որևէ սխալ չի գործել:«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակներում դեսպանը որևիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները բոլորս լսեցինք և տեսանք տարբեր արձագանքներ՝ նաև պետական գործիչների, բայց դիվանագիտական արարողակարգի առումով, նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ, մենք որևիցե կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել և չունենք այս պահի դրությամբ», - հայտարարել է փոխարտգործնախարարը: Բայց պատահականորեն իշխանության հասածների համար պարզվում է՝ ոչ դիվանագիտական կոռեկտություն է գործում, ոչ վարքականոն, ոչ էլ այլ պետության հետ հարաբերվելու էթիկա, մարդիկ անձնական վրեժխնդրուն են իրականացնում Քոչարյանի նկատմամբ ու ուզում են, որ բոլորը պարեն իրենց նվագի տակ․« Չգիտեմ՝ արտգործնախարարը ինչ է ասել, ինչ չի ասել», - քամահրական տոնով հակադարձել է ԱԺ նախագահը: Ի դեպ, իշխանությունում իր պես սիրողական, «մոտավորապեսի քաղաքականության» ծիրում առաջնորդվողների պակաս չի զգացվում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերը նույնպես չեն թաքցնում իրենց բացասական վերաբերմունքն այդ հանդիպման շուրջ: Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փոխարտգործնախարարի հայտարարությանն ի պատասխան ասաց․«Ինձ համար՝ որպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»: Գրեթե նույնն է կրկնել Հովհաննես Իգիթյանը։ Հիմա այս մարդկանց հայտարարություններից հետո չգիտես հակադարձես, թե համաձայնես Արարատ Միրզոյանի մեկ այլ պնդումին, թե ինքը Քոչարյանին քաղաքական գործիչ չի համարում։ Իհարկե, նրանց չափորոշիչներով, երկրորդ նախագահն, անշուշտ, քաղգործիչ չէ, եթե այսօր այս մարդիկ են մեր քաղաքական ու պետական այրերը, ապա ցանկացած մեկը նախկիններից կարող է իրեն վիրավորված զգալ, որ եւ ինքն է եղել քաղաքական այր եւ այսօրվա արկածախնդիրները։ Մնում է մեր հարեւանները գլուխ հանեն այս աջաբսանդալից ու հասկանան, թե ով է Հայաստանում ներկայացնում իշխանությունը՝ Արարատ Միրզոյանը, որը մտնում է իրեն ոչ հասանելի տարածք, թե ԱԳՆ-ն, որն առաջնորդվում է դասական քաղաքականության չափորոշիչներով։ Մի բան հստակ է, որ իշխանության այս գործիչների արկածները Հայաստանը տանելու են գահավիժման։

Անի Սահակյան

դիտվել է 2640 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am