Ալումյանը Ջհանգիրյանի հայտարարությունների հետ կապված հանցագործության մասին հաղորդում է տվել (video)

«Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Հաղորդման համար հիմք է հանդիսացել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հունիսի 11–ի հարցազրույցը, որում նա խոսում է «Մարտի մեկի» գործի, Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման մասին։Ջհանգիրյանն իր հարցազրույցում առնվազն երեք հանգամանք է նշել, որոնցից յուրաքանչյուրը քրեական գործ հարուցելու հիմք է։

Ջհանգիրյանն իր հարցազրույցում հանգամանքներ է վկայակոչում, որոնք վկայում են դատարանների նկատմամբ ճնշումների մասին։ Հարցազրույցի վերջում, ի պատասխան Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելու և ՍԴ դիմելու որոշման վերաբերյալ հարցի, Ջհանգիրյանն ասաց, որ Սահմնարադրական դատարանը հնարավորություն է տալիս, որպեսզի իրենք իրենց սխալն ուղղեն։ Նրա ասածից հետևում է, որ երբ ՍԴ–ն դիմումի քննությունը մեկ ամսով հետաձգեց, շանս տվեց ընդհանուր իրավասության դատարաններին, որպեսզի «սխալն ուղղեն», այսինքն՝ Վերաքննիչ ատյանը բեկանի առաջին ատյանի դատարանի որոշումը։ Եթե դա այդպես է, նշանակում է նախապես պլանավորված դատական ակտերի հետ գործ ունենք»,–լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը  :

Փաստաբանը, վկայակոչելով Ջհանգիրյանի ասածները, նկատեց, որ այն միտքը, թե ՍԴ–ն դիմումը չի քննելու, նշանակում է, որ Ջհանգիրյանին նախապես հայտնի է, թե ինչ է լինելու։

«Սրանք հեռու գնացող հայտարարություններ էին, որտեղ ակնհայտ է մի բան. առնվազն երկու դատական ատյանների ապագա անելիքները հայտնի են Գագիկ Ջհանգիրյանին»,–ասաց նա։

 

դիտվել է 955 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am