Դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին

Մեր հայրենակիցներից շատերն ուղղակի հրճվում են Վիտալի Բալասանյանի՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվելու լուրով:

Ճիշտ է, վերջին շրջանում Բալասանյանի որոշ հայտարարություններ ոչ միանշանակ ու, հաճախ, մասնակիորեն անընդունելի են եղել, բայց նրա պաշտոնանկության լուրով ուրախացողներին ցանկանում եմ հարցնել՝ դուք ճանաչո՞ւմ եք Արցախի Հերոս Վիտալի Բալասանյանին:

Վստահ եմ, որ քննադատողներից շատերը Վիտալի Բալասանյանի անունն առաջին անգամ լսել են 2016 թ.՝ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված միջադեպերի զարգացման ժամանակ: Դրանից հետո, ճիշտ չհասկանալով Բալասանյանի խոհեմ մոտեցումները, շատերը սկսեցին նրան մեղադրել ու դավաճան անվանել: Բայց հիասթափեցնելով նմաններին, ասեմ, որ եթե Բալասանյանը չմիջամտեր գործին, և գունդը գրավողներին չհամոզեր զենքը վայր դնելու, ապա, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ այդ խմորը դեռ շատ ջուր կխմեր:


Ավելին՝ այսօր Վիտալի Բալասանյանին քննադատողներից ու նրա պաշտոնանկության լուրով հրճվողներից շատ շատերը ծնված էլ չեն եղել, երբ նա զենքը ձեռքին, իր բնատուր ռազմագիտությամբ, փայլուն մարտական ուղի է անցել, և Արցախի ազատության ու մայր հայրենիքի հետ վերամիավորման հարցում նրա ավանդը փոքր չէ: Ես գիտեմ, որ Բալասանյանի վերջին հայտարարությունը Արցախի առանձին պետություն լինելու հետ կապված, հաջող հայտարարություն չէր, բայց գիտեմ նաև, որ դա արտաքին խաղ է, և այդ հայտարարությանը հղում անողներն ու նրան հայհոյողներն ավելի շատ չեն նվիրված մեր ազգին ու հայրենիքին, քան Վիտալի Բալասանյանը: և սրանք ուղղակի գովեստի խոսքեր չեն, այս խոսքերի լավագույն ապացույցը Բալասանյանի անցած փառավոր մարտական ուղին է: Ի դեպ, նրան քննադատողներից քանի՞սն են ծառայել հայկական բանակում, քանիսի՞ հայրերն են մասնակցել Արցախյան ազատամարտին:

«Ազգ»

 

դիտվել է 3813 անգամ
Լրահոս
«Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան Թող քո խոսքերը լինեն քեզ դատավոր. Տեր Արիստակեսի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Մերժում ենք նրանց, ովքեր կասկածի տակ են դնում Հայոց ցեղասպանությունը. Եզրաս Սրբազան (video) Թրամփը հայտարարել է, որ իր կոչից հետո Իրանը հրաժարվել է մահապատժի ենթարկել ութ կանանց Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել լքել Լիբանանը Սամվել Կարապետյանը հանդիպել էի իր թիմի մի շարք անդամների հետ Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ն ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am