Նիկոլ Փաշինյանի մեծ վախը.պատերազմի մեկնարկը տրված է

«Մարիոթ» հյուրանոցում երեկ տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարը, որը տեւեց ավելի քան կես օր: Կուսակցությունը ղեկավար կազմ ընտրեց՝ նոր վարչություն, որն առաջիկա չորս տարիներին կդառնա իշխող ուժի կուսակցական որոշումներ ընդունող մարմինը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը եւ վարչության նոր նախագահի ընտրությունը հետաքրքրական է:
Ուշագրավ է, որ վարչության գործող նախագահ Սասուն Միքայելյանը չի ընդգրկվել վարչության կազմում, մի քանի ձայնով նա զիջել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին, որը վարչության նախորդ կազմում չկար:
Սասուն Միքայելյանի նկատմամբ նմանօրինակ վերաբերմունքը թիմի ներսում մի կողմից հասկանալի է, հեղափոխությունից հետո մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել նրա վերաբերյալ Կոտայքի մարզը սեփականաշնորհելու կտրվածքով, Միքայելյանին համեմատում են նախկին իշխանության կարկառունների հետ, բայց մյուս կողմից՝ նրա ղեկավարության ժամանակ է ՔՊ-ն հեղափոխություն իրականացրել եւ կարելի էր նրան պահել վարչությունում որպես հեղափոխության սիմվոլ, բայց այսպիսով կնշանակի փաստել հակառակը, որ Միքայելյանի գործոնը եղել է զրոյական: Կասկած չկա, որ թեպետ ՔՊ-ում փակ քվեարկությունների միջոցով ընտրեցին վարչության եւ վերահսկող մարմնի կազմը, բայց հատկապես վարչության ու նախագաի հարցում քաղաքական քննարկում է եղել եւ համապատասխան պայմանավորվածություն: Հին վարչությունից Միքայելյանից բացի դուրս են մնացել Զարուհի Բաթոյանը եւ Հովիկ Աղազարյանը: Լենա Նազարյանն ու Գարիկ Սարգսյանը չէին առաջադվել, Նազարյանի տեղը վարչության կազմ է գործուղվել նրա ամուսինը՝ Նարեկ Բաբայանը: Նոր վարչության կազմում ընտրվել են
նաեւ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը, Էդուարդ Աղաջանյանը: Վարչության նախագահի պաշտոնում ընտրվել է Սուրեն Պապիկյանը, շրջանառվում էր նաեւ Արայիկ Հարությունյանի անունը: Պապիկյանի ընտրությունը նշանակում է, որ Փաշինյանի թիմում մտահոգություն ունեն ներսի սորոսական թեւի նկատմամբ, որը բավական ինտենսիվ աճում է եւ իրեն զգացնել տալիս մանավանդ օրենսդիր իշխանության մեջ: Եթե Արայիկ Հարությունյանն ուղնուծուծով սորոսական է, ապա Սուրեն Պապիկյանը հակասորոսական է, ազգային-ավանդական արժեքների դավանակիր: Սա նշանակում է՝ հակառակ Փաշինյանի վստահեցումների, թե թիմում չկան թեւեր, ոտքեր, իրականությունը ճիշտ հակառակն է եւ առաջիկա տարիները սալյուտը ՔՊ-ի ներսից է խփելու, այս թեւերը պայքարելու են միմյանց դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 4753 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am