Հայաստանի սահմանակից երկիրը սպառնում է

Թուրքիան կդիմի պատասխան քայլերի, եթե ռուսական S-400 (С-400) զենիթահրթիռային համակարգի պատճառով Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի: Այդ մասին, ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Այս պահին ռուսների հետ գործարքից հնարավոր չէ հրաժարվել, և այդ հարցը պարզապես չի քննարկվում», - ըստ «Ազատության» նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ընդգծելով, թե Անկարան պատրաստ է սրա համար ցանկացած գին վճարել։ Պաշտոնական Անկարան պնդում է, որ S-400 զենիթահրթիռային համակարգը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար։

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել էր, որ ռուսական սպառազինությունը Թուրքիա կհասնի արդեն հուլիսին։ Վաշինգտոնը Անկարային մի քանի անգամ արդեն վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով հրաժարվել Ռուսաստանի հետ այս գործարքից, հակառակ դեպքում՝ Վաշինգտոնը հրաժարվում է Թուրքիային տրամադրել հինգերորդ սերնդի F-35 կործանիչները։

Նահանգներն ու ՆԱՏՕ-ն մտավախություն ունեն, որ եթե Անկարան ունենա միաժամանակ և՛ ռուսական համակարգը, և՛ ամերիկյան կործանիչները, ռուսական ռադարները ժամանակի ընթացքում պարզապես կկարողանան հաշվարկել և հետևել այդ կործանիչներին։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը նամակ է հղել թուրք գործընկերոջն ու մինչև հուլիսի 26-ը ժամանակ տվել՝ վիճահարույց այդ որոշումը վերանայելու համար:

«Թուրքիայի իշխանությունները պետք է ընտրություն կատարեն ռուսական արտադրության S-400 զենիթային համակարգերի և ամերիկյան արտադրության F-35 օդանավերի միջև: Սպառազինության այս երկու տեսակների միաժամանակյա ձեռքբերումը բացառվում է», - պնդել էր Պենտագոնի ղեկավարը:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տունը անցյալ շաբաթ հավանություն տվեց Թուրքիայի հարցով մայիսից շրջանառության մեջ դրված բանաձևին, որն Անկարային կոչ է անում հրաժարվել S-400 համակարգը գնելու գործարքից, հակառակ դեպքում սպառնալով պատժամիջոցներով:

S-400 համակարգի շուրջ համաձայնագիրը Մոսկվան և Անկարան ստորագրել են 2017-ի սեպտեմբերին։ Գործարքի արժեքն է 2,5 միլիարդ դոլար, ընդ որում, այս գումարի կեսը ռուսական վարկն է։ Կրեմլը երկու օր առաջ հաստատել է, որ գործարքի իրագործումն ընթանում է ըստ նախատեսված գրաֆիկի, և արդեն եկող ամիս Անկարան կստանա ռուսական սպառազինությունը․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։

Այսպիսով, Թուրքիա-ԱՄՆ լարվածությունը հասնում է գագաթնակետին, միմյանց պատժելու սպառնալիքներ են հնչում: Հայաստանի սահմանակից երկու երկրների՝ Թուրքիայի ու Իրանի շուրջ գործընթացները դառնում են ավելի ու ավելի վտանգավոր: Տարածաշրջանային կայունությունը կամաց-կամաց վտանգվում է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7027 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am