Ուսման վարձը եկամտահարկով վճարելու բաղձալի ճանապարհը

Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու օրինագիծը հեղափոխական մոտեցում է ինչպես կրթության ոլորտի, այնպես էլ հարկային համակարգի համար:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորող ուսանողները, ովքեր սովորելուն զուգահեռ կաշխատեն, հնարավորություն կստանան իրենց ուսման վարձը փոխհատուցել աշխատավարձից գանձվող եկամտահարկից: Չնայած ֆինանսների նախարարությունը տվել էր բացասական եզրակացություն, սակայն երկար քննարկումներից հետո` նախորդ շաբաթ, ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում նախագիծը վերջապես ստացավ դրական եզրակացություն` որոշ վերապահումներով:

Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը առաջին փուլում կվերաբերի միայն մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողներին: Ներկայումս բակալավրում սովորող 90 000 ուսանողներն այդ հնարավորությունը չեն ունենա, եթե իհարկե, լիագումար նիստում այլ որոշում չընդունվի: Նախնական տվյալներով` բակալավրում սովորող 90 000 ուսանողից 1-2 տոկոսն է աշխատում, մնացածը կա'մ չեն աշխատում, կա'մ գրանցված աշխատող չեն: Մագիստրատուրայում և ասպիրանտուրայում պատկերը ճիշտ հակառակն է` աշխատողները շատ են: Նման խրախուսական օրենք ունենալու պարագայում, սակայն, աշխատող ուսանողների վիճակագրությունը կարող է փոխվել: Բացի այդ` կարող է արհեստական հոսք սկսվել դեպի բուհեր: Հենց այս հանգամանքն էլ մտահոգություն է առաջացնում կառավարության մոտ: Խնդիրը ոչ միայն բյուջեի մուտքերն են, որոնք այս դեպքում տուժելու են, այլ նաև կրթության որակը: Ամեն դեպքում, ազդեցության գնահատական, թե որքանով կնպաստի նման օրինագիծը կրթության որակի բարելավմանը, չկա:
«Քանի որ այն ինքնին հեղափոխական մոտեցում է, մենք առաջարկում ենք սկզբնական փուլում կիրառել մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում` հասկանալու, թե ինչպես է այն պրակտիկայում կիրարկվում: Եվ հետագայում, եթե հնարավոր լինի Կրթության մասին նոր օրենքի շրջանակում սահմանվի նաև բակալավրիատի համար: Կարծում ենք, որ մագիստրատուրայի դեպքում երիտասարդներն արդեն գիտակցված ընտրություն են կատարում, եթե բակալավրիատի դեպքում ծնողներին, շրջապատին լսելով ընտրել են որոշակի մասնագիտություններ, ապա մագիստրատուրայի դեպքում հասուն տարիքում գիտակցված ընտրություն կանեն: Իսկ եթե ունեն աշխատանք, օրենքի ընդունման դեպքում կստացվի, որ իրենք կարող են փաստացի անվճար սովորել համալսարանում»,- լրագրողների հետ զրույցում ներկայացրեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին` այն հիմնավորմամբ, որ բյուջեի եկամտային մասը դրանից կարող է տուժել. «Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, և որոշում է խորհրդարանը: Բնականաբար անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,- նշել է Սիսակ Գաբրիելյանը: Նրա խոսքով` գլխադասային հանձնաժողովում բոլորն արտահայտել են իրենց կարծիքները, մեծամասնությունը կողմ է եղել նախագծին և դեմ ֆինանսների նախարարության բացասական եզրակացությանը: Արդյունքում նախագիծը կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգում:
Նախագծով չի սահմանվում, թե ինչ միջին որակական գնահատականի (ՄՈԳ) դեպքում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի սովորողները կարող են օգտվել այդ արտոնությունից, շեմը պետք է սահմանի կառավարությունը:

Նշենք, որ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 4233 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am