Ինչ են մտածում Ռուսաստանում Հայաստանի և մյուսների մասին

«Լևադա կենտրոնը» Ռուսաստանում աբցյացրած հարցումները հետաքրքիր պատկեր է արջանագրել` ՌԴ քաղաքացիների` Հայաստանի նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասով: Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ ռուսաստանցիների 22%–ը Հայաստանին համարում է բարեկամ երկիր։ Հարցումն անցկացվել է 2019թ.–ի մայիսի 24–29–ը, հարցմանը մասնակցել է 18–ից բարձր տարիքի 1616 մարդ Ռուսաստանի 137 բնակավայրերում և 50 սուբյեկտներում:

Հարցվածներին խնդրել են պատասխանել հետևյալ հարցին. «Նշեք հինգ երկիր, որոնք կանվանեիք Ռուսաստանին առավել մտերիմ, դաշնակից»։
Հարցվածների 22%–ն ընտրել են Հայաստանը, որպես բարեկամ երկիր։ Նշենք, որ այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է 2018թ.–ի ցուցանիշը, երբ նմանատիպ հարցման ժամանակ հարցվածների միայն 11%–ն էր ընտրել Հայաստանը։
Առավել բարեկամ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 4–րդ հորիզոնականը` զիջելով Բելառուսին, որին մատնանշել է հարցման մասնակիցների 62%, Չինաստանին (42%) և Ղազախստանին (38%)։ Անդրկովկասյան երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը. մեր տարածաշրջանում Ադրբեջանին ընտրել է հարցվածների 16%–ը, Վրաստանին նշել է 8%–ը։ Այնուամենայնիվ, բարեկամ երկրների շարքում 5-րդը Ադրբեջանն է, վեցերորդը` Սիրան ու Հնդկաստանն են, որոնց անունը նշել են հարցման մասնակիցների 14%–ը: Այնուհետև գալիս են Վենեսուելան, Վիտենամը: Հաջորդաբար նույն հորիզոնականի վրա են Կուբան, Ուզբեկստանը, Թուրքիան, Կիրգիզիան, Գերմանիան, որոնց անունը նշել է հարցման մասնակիցների 9%–: Հաջորդաբար գալիս է Վրաստանը`  8%-ով:
«Վեդոմոստին» ներկայացնելով «Լևադա կենտրոնի» տնօրեն Լև Գուդկովի մեկնաբանությունըւ գրում է. «ԱՊՀ երկրների նկատմամբ վերաբերմունքն առաջին հերթին բացատրվում է նրանով, որ թշնամության բացակայությունն, այդ թվում` ԶԼՄ–ներում, արդեն դիտարկվում է որպես բարեկամություն։ Եվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած բանակցությունները ևս ստեղծում են պատրանք, որ Հայաստանը բարեկամ երկիր է»:
Միաժամանակ հարցվածներին խնդրել են պատասխանել նաև հետևյալ հարցին. «Ձեր կարծիքով, որո՞նք են Ռուսաստանի նկատմամբ ամենաանբարյացակամ, թշնաբար տրամադրված երկրները»։ Այս հարցին պատասխանելիս հարցվածներից որևէ մեկը Հայաստանի անունը չի նշել։
Ռուսաստանի նկատմամբ առավել թշնամաբար տրամադրված երկրների ցանկը, բնականաբար, գլխավորում է ԱՄՆ–ն. Միացյալ նահանգների անունը նշել են հարցվածների 67%-ը, որին հետևում են Ուկրաինան` 40% ցուցանիշով, ապա Մեծ Բրիտանիան` 38%։ Մեր հարևաններից Վրաստանի անունը, որպես ոչ բարիացակամ երկրի, նշել է հարցման մասնակիցների 11%–ը, իսկ Թուրքիային ոչ բարիացակամ է համարել 2%–ը: Ի դեպ, Ադրբեջանի անունը ևս, որպես ոչ բարիացակամ երկրի, չի նշվել:
Հատկապես ոչ բարիացակամ երկրների թվերը պարզագույնս փաստում են, որ պետական քաղաքականությունը խիստ կողմնորոշիչ նշնակություն ունի ինչպես բարեկամ այնպես էլ ոչ բարեկամ կամ թշնամի երկրների ընտրության հարցում: Փաստորեն` Անդրկովկասում ՌԴ-ի հանդեպ ամենավատ տրամադրված երկիրը Վրաստանն է`ռուսաստանցիների կարծիքով:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1345 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am