Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի նախկիններին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է ԵԱՏՄ անդամ երկրների ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ` ներդրումների և տնտեսական աճի մակարդակով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների շարքում առաջինն է:

Առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանը գրանցել է 7,1 տոկոս տնտեսական աճ: Երկրորդ տեղում Ղրղզըստանն է, որտեղ արձանագրվել է 5,3 տոկոս տնտեսական աճ: Երրորդ տեղում Ղազախստանն է` 3,8 տոկոս աճի ցուցանիշով, հաջորդաբար գալիս են Բելառուսը` 1,1 տոկոս աճով և Ռուսաստանի Դաշնությունը` ընդամենը 0,5 տոկոս աճի ցուցանիշով: Նշված ժամանակահատվածում ներդրումներն աճել են 1,4 տոկոսով: Ընդ որում, այստեղ ևս ամենաբարձր աճն արձանագրվել է Հայաստանում. ԵԱՏՄ հրապարակած տվյալների համաձայն` Հայաստանում ներդրումների աճը կազմել է 10,8 տոկոս:
Պաշտոնական լրահոսով թբկահարվող այս տվյալները լսելուց հետո հեռավոր գյուղերի միամիտ բնակիչները գուցե մի պահ տպավորվեն: Սակյան այն մարդիկ, ովքեր թերթել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, անմիջապես կհասկանան, որ տվյալների ակնհայտ անհամապատասխանություն կա: ԵԱՏՄ հրապարակած վիճակագրությունն իրականում բլեֆ է, որովհետև առաջին եռամսյակի տվյալներով, համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղիղ ներդրումների զուտ հոսքերը նվազել են 37 մլրդ դրամով: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչպես են աճել տնեսությունն ու ներդրումները, եթե օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են:

Խոսքն ըստ երևույթին տնտեսության մեջ առկա ստվերի կրճատման մասին է, որն ապահովել է տնտեսության աճ և ներդրումային աճ միաժամանակ: Որպես ասվածի լրացուցիչ վկայություն` բավական է նշել փասը, որ ՀՆԱ-ի ծավալը մեր երկրում չի աճել: Ավելին` նվազել են գյուղատնտեսության և շինարարության ծավալները, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է ընդամենը 0,3 տոկոսով: Հետևաբար ԵԱՏՄ ներկայացրած վիճակագրությունը բլեֆ է, որից մեծագույն հրճվանքով ոգևորվել են Հայաստանի իշխանությունները:
Ինչ վերչաբերում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ընդհանրապես` Հայաստանում աղքատության ցուցանիշը 30 տոկոս է, այն դեպքում, երբ ընդամենը 0,5 տոկոս աճ ունեցող Ռուսաստանն ունի 13 տոկոս աղքատություն: Այսինքն` կարևորը ոչ թե լոկ թվերն են, այլ այն թվերը, որոնք արտացոլում են կյանքի որակը: Իսկ այդ առումով Հայաստանն ուրախանալու բան չունի, որովհետև աղքատության նվազում գոնե մեկ տոկոսով չկա:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատման հաշվին արձանագրված տնտեսական աճին, նախ դա մեկանգամյա էֆեկտ արտահայտող գործողություն է: երկրորդ` ստվերային տնտեսության բացահայտումը, որն այսօր ներկայացվում է որպես աճ, իրականում նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն է: Այսինքն` այս նկարված թվերի համար Նիկոլ Փաշինյանը պետք է գոնե ազնվություն ունենա և շնորհակալություն հայտնի նախկիններին, այլապես երկիրն ընդհանրապես ցույց տալու բան չէր ունենա:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1136 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am