Էքստրասենսի սպանության գործով հարցաքննվեց Անի Զախարյանը

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող՝ «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մուշեղ Մխիթարյանը «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի հետ ծանոթության ժամանակ ներկայացել է որպես 34 տարեկան երիտասարդ, որը հետաքրքված է Անիի ակտիվիստական գործունեությամբ եւ ցանկանում է  աջակցել նրան: Այս մասին այսօր` ապրիլի 14-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր ցուցմունքում ասաց Անի Մաջնունյանի սպանության գործով վկա Անի Զախարյանը: «Նրան Ճանաչում եմ «Ֆեյսբուքից», ներկայացել էր որպես «Յանուս» թատրոնի ղեկավար: Ասաց, որ ցանկանում է կուսակցությանն աջակցել իր ակտիվիստական գործունեությամբ: Բաղրամյան պողոտայում ցույցերի ժամանակ հանդիպել ենք, երկուսս էլ մասնակցել ենք, նա բավականին ակտիվ է եղել, ես ինքս հոգածությամբ եմ վերաբերվում ակտիվիստներին…»,- ասաց Անի Զախարյանը: Նրա խոսքով` Բաղրամյան պողոտայի ցույցերից հետո իր եւ Մուշեղ Մխիթարյանի շփումը պահպանվել է. Մուշեղը պարբերաբար զանգել եւ զրուցել է իր հետ: Վկայի տեղեկացմամբ` Անի Մաջնունյանի սպանությունից մոտ մեկ շաբաթ առաջ Մուշեղը զանգել է իրեն ու ասել, որ մի խումբ տղաներ իրեն շենքի մուտքում մոտեցել եւ սպառնացել են, ասելով, որ կոչնչացնեն: «Ես էլ մտածեցի, որ քաղաքական պահեր կան Բաղրամյանից մնացած… Երբ նորից զանգեց ինձ, ամուսնուս հետ ընթրում էի, ասացի` արի հասկանանք, թե ով է քեզ սպառնում: Հետո հեռուստատեսությունից իմացա, որ Անի Մաջնունյանին սպանել են: Մուշեղը ներկայացավ սանրվածքը փոփոխած, այլ հագուստով: Համընկան այդ պահերը»,- ասաց Անի Զախարյանը: Նրա խոսքով` Մուշեղն իրեն պատմել է, որ էքստրասենսի սպանության օրը` երեկոյան, եղել է նրա  տանը եւ հնարավոր է` ամենուր իր մատնահետքերը լինեն, հետեւաբար առաջին կասկածյալն ինքն է լինելու. «Դրանից հետո նա տեղ էր ման գալիս, որ տուն չգնար, չէր ուզում գնար տուն, որովհետեւ գիտեր` իրեն կարող են հետապնդել»: Որպես վկա հարցաքննվեց նաեւ սպանված էքստրասենսի մայրը, ով նշեց, որ Անին իրեն պատմել է ոմն Մխիթարի մասին, որը ռեժիսոր է, պատրաստվում  է ֆիլմ նկարահանել: «Ասում էր, որ մի ռեժիսոր է հայտնվել, որի ֆիլմում պետք է ինքը խաղա եւ ինքն էլ հովանավորելու է ֆիլմը: Ասաց, որ անունը Մխիթար է, որը ասել է, թե ֆիլմը կիսատ է մնացել եւ գումար է պետք: Հետո պարզվեց, որ ոչ մի ֆիլմ էլ չկա, որ նա 20-ամյա խարդախ է եւ փողաշորթ: Ասաց, որ այդ տղան անընդհատ փող է ուզում, ինքն էլ տալիս է, մի անգամ էլ կես միլիոն է տվել»,- պատմեց Լորետա Գոլմիյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 21-ին:

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանին հայրենիքը գողանալու մեջ մեղադրող կինը ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրն է Ալիևի առաջ «չոքածը» սեփական ժողովրդի դեմ ագրեuիվ․ Սուրեն Սուրենյանց Պուտինն անցավ գերկարևոր հրթիռների գործարկմանը․ հայտնի են թիրախները․ Հայկ Նահապետյան (video) Ով է նիկոլին ու դրա շայկին բմբլած արժանապատիվ կինը Գյումրիում թունավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձինք անչափահասներ են Փաշինյանը վախենում է մեկ բանից` փաստարկված, հավասարակշռված ու սառնասիրտ խոսույթից․ Աբրահամյան Դու քեզ քաղաքականապես «սատկացրեցիր»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Այսօրվա հերոսը մայրիկս է․ Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած կինը 44-օրյայում անհետ կորած բժշկի քույրն է Թիվ 57 երթուղու ավտոբուսը հայտնվել է հետիոտնի համար անցման մայթին և բախվել երկաթե էլեկտրասյանը Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am