Ադրբեջանում փակել են տարադրամի փոխանակման կետերը
Ադրբեջանի Կենտրոնական բանկն արգելել է երկրի տարածքում տարադրամի փոխանակման կետերի գործունեությունը: Այսուհետ արտարժույթ փոխանակել հնարավոր է միայն բանկերի գրասենյակներում, հայտնում է Trend-ը: «Կապված տարադրամի փոխանակման օպերացիաների աճի հետ՝ Կենտրոնական բանկը սահմանափակել է ու դադարեցրել փոխանակման կետերի գործունեությունը կոմերցիոն բանկերի արդյունավետ ու օպերատիվ կարգավորման, ծախսերի օպտիմալացման ու օպերացիաների նկատմամբ վերահսկողության ուժեղացման համար»,- ասվում է կարգավորողի հայտարարության մեջ: Տարադրամի փոխանակման կետերի աշխատանքը կպահպանվի միայն զբոսաշրջային վայրերում:
