Մահացել է Ժակ Շիրակի ավագ դուստրը
Ֆրանսիայի նախկին նախագահ (1995-2007) Ժակ Շիրակի ավագ դուստրը` Կլոդ Շիրակը, վախճանվել է 58 տարեկան հասակում: ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին հինգշաբթի հաղորդել է ֆրանսիական Le Point շաբաթաթերթը: Շաբաթաթերթի տվյալներով` Կլոդ Շիրակը մահացել է «սրտի կաթվածի հետևանքներից»: Անցյալ կիրակի նա հոսպիտալացվել էր Փարիզում և տեղավորվել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Նախնական շրջանում բժիշկներին հաջողվել է վերականգնել Շիրակի դստեր կանգ առած սրտի աշխատանքը, բայց արդյունքում վերջինս դուրս չի եկել կոմայից:
